АвтоМир

You are here

Renault-ն Հայաստանում. գործունեության ընդլայնում

Էլ.փոստ
( 1 Vote )

altՁեզ ենք ներկայացնում մամուլի հաղորդագրությունը.
«Renault ապրաքանիշը շարունակում է ակտիվ զարգանալ Եվրասիայի տարածաշրջանում և ընդլայնում է գործունեությունը Հայաստանում: Այս նպատակով ընկերությունը շարունակում է փոխգործակցությունը Հայաստանում Renault մեքենաների պաշտոնական ներկայացուցիչ «Մեգնա» ընկերության հետ:

Renault-ն Հայաստանում պաշտոնապես ներկայացել է 2004 թվականին: Ներկայումս Հայաստանի շուկայում առկա են այնպիսի մոդելներ, ինչպիսիք են՝ Logan, Logan Van, Sandero, Megane և Fluence: Բոլոր մեքենանաները առանձնանում են հուսալիությամբ և հարմարեցված են Հայաստանի ճանապարհներին: Ս.թ. ապրիլին հայաստանյան գնորդին պաշտոնապես կներկայացվի երկար սպասված Renault Duster-ը: Օգտագործման տեսանկյունից այն պարզ և պրակտիկ մեքենա է ամենագնաց մեքենա փնտրող գնորդի համար:
Reanualt Duster-ը բազմակողմանի մեքենա է, որում ներդաշնակորեն միավորվում են մեծ անցանելիությունը, հուսալիությունը, խցիկի ընդարձակությունը և արտահայտիչ դիզայնը: Մեքենայի այս մոդելը ամենագնացների մեջ կարող է առաջատար դառնալ և հեղափոխել դրանց մասին պատկերացումները: Duster-ի մուտքով կազմակերպությունը պատրաստվում է առաջատար դիրք գրավել` գնորդին առաջարկելով չորս քարշակ անիվներով յուրօրինակ և մատչելի մեքենա:

alt


Հայաստանում Renault-ի հաճախորդները անհատական պատվերներ ձևակերպելու հնարավորություն ունեն: Բացի այդ, երկրի տարծքում գործում է trade-in ծրագիրը, որը Renault մեքենա վարողներին թույլ է տալիս տարբերությունը վճարելով` հին մեքենաները փոխարինել ցանկացած նոր Renault մակնիշի մեքենայով, այդ թվում` Duster-ով:
«Հայաստանի շուկան Renault ընկերության համար ռազմավարական նշանակություն ունի: Երկրում տնտեսական զարգացման շնորհիվ մեծացել է միջին եկամուտ ունեցող հավանական գնորդների թիվը, իսկ դրա հետ մեկտեղ` նաև պահանջարկը: Կարծում ենք, ներկայացված նոր մոդելների շնորհիվ մեքենաների վաճառքը շարունակաբար կաճի: Renault-ի մեքենաների օգտին մեկ այլ առավելություն է նաև պահեստամասերի հասանելիությունը և բարձրակարգ սպասարկումը, որ տրամադրում ենք մեր գնորդներին ողջ աշխարհում»,- նշեց Renault Եվրասիայի գործադիր տնօրեն Բրունո Անսելենը:

Հայաստանում Renault-ի հանրային կապերի գրասենյակ
Հեռ՝. (055) 992 245, էլ. փոստ՝ Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար:
»

 
Պիտակներ`
Joomlart

Վաճառվում է