АвтоМир

You are here

Renault Talisman-ը Պեկինում

Էլ.փոստ
( 3 Votes )

Renault TalismanRenault-ն չինական շուկա  է ներկայացրել նորույթ մեքենա՝ Talisman-ը: Այն իր մեջ ամփոփում է «գործնական շքեղություն» կոնցեպցիան և հավանության է արժանացել չինական գնորդի կողմից: Այն իրենից ներկայացնում է միջոցների նպատակահարմար և խելամիտ ներդրում ամենօրյա օգտագործման հարմարավետ ու գործնական ավտոմեքենայի մեջ: Նրբագեղ դիզայնն ու իր տեսակի մեջ լավագույն ներքին հարդարանքն ուղղված են պահանջկոտ երիտասարդ գործարարներին, ովքեր ցանկանում են ձեռք բերել մեքենա՝ իրենց անձնական և գործնական պահանջներին համապատասխան: Talisman-ն արտադրվում է Կորեայի Renault Samsung Motors գործարանում, իսկ 2012թ.-ի հունիսի կեսերից կարտահանվի Չինաստան՝ 38 652 եվրո մեկնարկային գնով:

Renault-ի վաճառքը Չինաստանում ավելացել է ավելի քան չորս անգամ՝ մեծ մասամբ Koleos-ի հաջողության շնորհիվ, որը Չինաստանում արժանացել է 8 մրցանակի:

2011թ.-ին Չինաստանում վաճառվել է 24 100 Renault ավտոմեքենա, որն ավելի քան 60%-ով բարձրացնում է վաճառքը 2010թ.-ի համեմատ: Koleos-ը համարվեց բավականին հաջողակ և այսօր  առաջատար է չինական շուկայում: 2011թ.-ին  առաջարկվող մոդելային շարքն ընդարձակվել է՝ համալրվելով Scenic, Laguna, Latitude, Fluence և Megane CC մոդելներով:

Renault Talisman

Չնայած այն հանգամանքին, որ Renault-ն անցյալ տարի երկրորդական դեր ուներ չինական շուկայում, ընկերությունը մտադիր է մեծացնել աճի տեմպերը առաջիկա տարիների ընթացքում՝ ընդլայնելով իր ցանցը և հարթակ նախապատրաստելով տարածաշրջանում երկարատև աշխատանքի համար:

Talisman-ի մուտքը կօգնի արագացնել Renault-ի աճի դրական դինամիկան Չինաստանում, որտեղ 2011թ.-ին հաստատված  80 վաճառքի կենտրոնների ցանցը 2014թ.-ին կհասնի 170-ի: Չինաստանը համարվում է աշխարհի խոշորագույն ավտոմոբիլային շուկան: Այստեղ լուրջ ու հայտնի խաղացող դառնալու համար օտարերկրյա ավտոարտադրողները պետք է ստեղծեն տեղական արտադրությունը: Ինչպես ընդգծված է Drive the Change (եղիր փոփոխության շարժիչ) ծրագրում՝ հաշվարկված մինչև 2016թ.-ը,  հաջորդ մի քանի տարիների ընթացքում Renault-ն  մտադիր է  Չինաստանում կառուցել իր գործարանը:

«Renault Talisman-ի մուտքը Չինաստան ևս մեկ անգամ շեշտում է չինական շուկայի կարևորությունը Renault-ի համար և այստեղ մեր ապագայի հանդեպ վստահությունը»,- նշել է  Renault ընկերության գլխավոր գործադիր տնօրեն պարոն Կառլոս Գոնը:

 
Պիտակներ`
Joomlart

Վաճառվում է