АвтоМир

You are here

Renault-ն` 65-րդ Կաննի կինոփառատոնի պաշտոնական գործընկեր

Էլ.փոստ
( 2 Votes )

altՇուրջ երեսուն տարի Renault-ն Կաննի փառատոնի պաշտոնական գործընկերը հանդիսացող միակ ավտոարտադրողն է: Այս տարի Կաննի կինոփառատոնին ավտոպարկում կցուցադրվեն Renault-ի 250 մեքենաներ՝ Fluence Z.E և Twizy էլեկտրամոբիլների գլխավորությամբ:
Renault էլեկտրամոբիլները Կաննի փառատոնում
Մայիսի 16- 27-ը RenaultLatitude մակնիշի մեքենաները և փառատոնի պատմության մեջ առաջին անգամ ներկայացվող էլեկտրամոբիլ Fluence Z.E-ին մինչ կարմիր գորգ կտեղափոխեն կինոաստղերի, տաղանդավոր նորահայտ աստղերի, պրոդյուսերների և ռեժիսորների: Իսկ վերջերս Ֆրանսիայում թողարկված կոմպակտ չորսանիվ էլեկտրամոբիլ Twizy-ն ու Megane CC Floride կաբրիոլեթը կինոփառատոնի մասնակիցների համար անհոգ և ուրախ մթնոլորտ կապահովեն:
Twizy-ն՝ Օրանժ լողափի աստղ Twizy-ն կգտնվի լողափի հյուրերի ուշադրության կենտրոնում. այստեղ կներկայացվի հավաքածուի համար նախատեսված հատուկ մոդել՝ համաշխարհային կինոաստղերի ինքնագրերով:
Renault-ն և Կաննի կինոփառատոնը լուսանկարներում 
Մարիոթ/Նիկի Բիչ-ում կներկայացվի Ստեֆան Կոսսմանի աշխատանքների ցուցահանդեսը, ով ավելի քան 20 տարի հանդիսանում է Renault-ի պաշտոնական լուսանկարիչը Կաննում:
Renault-ն օժանդակում է նաև Les Toiles Enchantées ասոցիացիային, որը ներկայացնում է ֆրանսիացի դերասան և ռեժիսոր Ալեն Շաբան: Renault-ն մեքենաներ է տրամադրում ցուցադրման սարքավորումների տեղափոխման ու ասոցիացիայի անդամների կարիքների համար: Այս ծրագրի շնորհիվ Կաննի հարակից թաղամասերի հիվանդանոցների երեխաները կկարողանան ամբողջությամբ վայելել կինոփառատոնը՝ այցելելով համաշխարհային ֆիլմերի պրեմիերաներին:
Renault-ն և կինոարվեստը 
Renault-ի և կինոարտադրության միջև սերտ կապերն արմատներով հասնում են մինչև Լյումիեր եղբայրների առաջին ֆիլմը, որում հանդես է եկել Լուի Ռենոն՝ իր Type A. մինիավտոմոբիլով: Այս ֆիլմը նկարահանվել է առաջին կինոստուդիաների հետ, որոնք կառուցվել են Բիանկուրում՝ Renault գործարանից ոչ հեռու:
Renault ընկերությանը հետաքրքիր են կինոյի բոլոր ժանրերը: Ընկերությունն աջակցում է տարբեր փառատոների, ներառյալ կինոարվեստի ֆորումները Կաննում, Դովիլում, Ալպ Դ՛ՈՒե-ում, Մարաքեշում, Լոնդոնում, Սան Սեբաստիայում և Վալյադոլիդում, ինչպես նաև օժանդակում է կինոմատոգրաֆիական կազմակերպությունների, այդ թվում՝ Կինոմատոգրաֆիական արվեստի ու տեխնիկայի ակադեմիային, որն անցկացնում է Սեզար մրցանակաբաշխությունը և կազմակերպում է կարճամետրաժ ֆիլմերի «Ոսկե գիշերներ» կոչվող ցուցադրությունները: Վերջին 110 տարիների ընթացքում Renault-ի մեքենաները ծառայել են որպես փոխադրամիջոց ամբողջ աշխարհում աստղերին դեպի կարմիր գորգ ու կինոթատրոններ ուղեկցելու համար: Renault-ն իր մեքենաները վարձակալությամբ տրամադրում է ՝ ֆիլմերի նկարահանումների և հեռուստածրագրերի համար Ֆրանսիայում և ամբողջ աշխարհում: Renault-ի մեքենաներն օգտագործվում են ֆիլմերի նկարահանումներում աննախադեպ հնարքներում և դասական դրվագներում: Դրանք հայտնվել են այնպիսի հանրաճանաչ ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Եվ Աստված ստեղծեց կնոջը», «Սպանության լիազորագիր», ինչպես նաև բոլորովին վերջերս նկարահանված «Ժամը 3» և 2011թ.-ին Ֆրանսիայում ֆիլմերի վարձույթի հիթ դարձած «Անձեռնմխելիները» ֆիլմերում՝ գլխավոր դերերում Ֆրանսուա Կլյուզե և Օմար Սայ:
Renault-ն ուշադրություն է դարձնում խաղարկային և հեռուստատեսային ֆիլմերի արտադրությանը՝ ակտիվորեն համագործակցելով ֆիլմեր արտադրող ստուդիաների հետ (2011թ.-ին օժանդակել է շուրջ 300 գեղարվեստական և կարճամետրաժ ֆիլմերի):

 

 
Joomlart

Վաճառվում է