АвтоМир

You are here

Bugatti Veyron-ը զրկվել է տանիքից

Էլ.փոստ
( 6 Votes )

Bugatti Veyron Grand Sport L'Or BlancՀատուկ ապրիլի 23-24-ին Պեկինում անցկացված ավտոցուցադրության համար Bugatti-ն կառուցել էր յուրահատուկ մի մոդել` միակ օրինակով: Այն ստեղծված էր իր հանրաճանաչ  Veyron սպորտային գերավտոմեքենայի մոտիվներով և ուներ միևնույն տեխնիկական հնարավորությունները: Հիմնական տարբերությունն այն էր, որ այս յուրահատուկ մոդելը զրկվել էր կարծր տանիքից: Այն ստեղծված է հենց այն նույն Königliche Porzellan Manufaktur ընկերության հետ համագործակցության արդյունքում, որի նախագծով գունազարդվել էր հանրահայտ կարմիր ու սև Bugatti Veyron Grand Sport L'Or Blanc-ը:

Չինաստանում ներկայացված այս մոդելը, ի պատիվ Վիշապի տարվա, զարդարված է վիշապներով քանդակներով ու պատկերներով, ինչպես նաև չինական հերոգլիֆներով կարմիր գորգով ու այլ պարագաներով և կրում է Bugatti Veyron Wei Long անվանումը:

02-veyron-wei-long 03-veyron-wei-long 05-veyron-wei-long 06-veyron-wei-long 07-veyron-wei-long 09-veyron-wei-long 11-veyron-wei-long 12-veyron-wei-long 99-veyron-wei-long

Այս շքեղագույն փոխադրամիջոցը հենց ավտոցուցադրության ժամանակ դարձավ մի աննկարագրելի հարուստ անձնավորության սեփականությունը, որը դրա համար վճարեց 1.58 միլիոն եվրո:

 
Joomlart

Վաճառվում է