АвтоМир

You are here

Առաջին եռամսյակի արդյունքների ամփոփումը 2012թ մարտի 31-ի դրությամբ

Էլ.փոստ
( 3 Votes )

RenaultRenault խմբի հասույթը 2012թ.-ի առաջին եռամսյակում հասել է 9,535 մլրդ. եվրո , որը 8,6% ավելի ցածր է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
- Ավտոմոբիլային ոլորտի հասույթը կրճատվել է 9.6%-ով:
- Խումբը վաճառել է 638 498 մեքենա, որը 7,9%-ով պակաս է 2011թ-ի առաջին եռամսյակից
- Շարունակվում է Renault բրենդի աճը Եվրոպայի սահմաններից դուրս՝ մասնավորապես
Բրազիլիայում և Ռուսաստանում: Վաճառքն ընդլայնվել է 12,3%-ով՝ մինչև 291 177 ավտոմեքենա, որը կազմում է Խմբի ամբողջ վաճառքի 46%-ը: Շուկայական մասնաբաժինը ավելացել է Եվրոպայի սահմաններից դուրս չորս տարածաշրջանային շուկաներից երեքում :

- Խմբի շուկայական մասնաբաժինը Եվրոպական շուկայում կազմում է 9,1% ՝ կրճատվելով 8,1%-ով անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ՝ ներառյալ 19,4% անկումը ֆրանսիական շուկայում:
- Խումբը հաստատում է 2012թ-ի իր ծրագիրը՝ ավտոմոբիլային ոլորտում գործարքային գործունեությամբ հասնելու ազատ դրամական միջոցների դրական հոսքի (Գործառնությունից ազատ միջոցների հոսքը. ներառում է ազատ դրամական հոսքերը՝ բացառությամբ բորսայի արժեթղթերի գումարներից, հանած նյութական և ոչ նյութական ներդրումները +/- կապիտալի շրջանառման փոփոխությունները :):

2012թ առաջին եռամսյակի կոմերցիոն արդյունքները

Renault խմբի մեքենաների վաճառքը 2012թ առաջին եռամսյակում 7,9% անկում է ունեցել և կազմել 638 498 մեքենա՝ եվրոպական շուկայի չափազանց թուլացման հետևանքով: Համաշխարհային ավտոմոբիլային շուկայում 4,6% աճի պայմաններում, Խումբը պահպանել է դրական դինամիկան Եվրոպայի սահմաններից դուրս՝ ընդլայնելով իր ներկայությունը Ամերիկայի, Եվրասիայի և Եվրոպական հարևանության և Աֆրիկայի տարածաշրջաններում: Եվրոպայում, որտեղ շուկան 8,1% անկում ունեցավ, Խմբի վաճառքը կրճատվեց 20,0%-ով, իսկ շուկայական մասնաբաժինը կազմեց 9,1%: Վաճառքի նվազումը 2012թ-ի առաջին եռամսյակում տեղի ունեցավ ֆրանսիական շուկայի 19,4% կրճատման հետևանքով: Անցյալ տարվա առաջին եռամսյակում նկատվեց մատակարարման կտրուկ աճ, որը պայմանավորված էր մեքենաների սպառման ծրագրի հաջող ավարտով:

Եվրոպայում Renault-ն գրավում է երրորդ տեղը 7,6% մասնաբաժնով թեթև մարդատար մեքենաների շուկայում: Բրենդը 16,6% մասնաբաժնով պահպանել է իր առաջատարությունը թեթև կոմերցիոն տրանսպորտի շուկայում:

Dacia բրենդը գրավում է լայն սպառման թեթև մարդատար ավտոմոբիլների շուկայի 1,5%, որը 0,1%-ով ցածր է, քան 2011թ-ին:

Եվրոպայի սահմաններից դուրս Խումբը պահպանել է իր դրական դինամիկան՝ ցույց տալով 12,3% վաճառքի աճ առաջին եռամսյակում: Վաճառքը Եվրոպայի սահմաններից դուրս կազմել է վաճառքի ամբողջ ծավալի 46%-ը, որը 8% ավելի բարձր է, քան 2011թ առաջին եռամսյակում: Եվրասիայում վաճառքը աճել է 27,5%ով՝ ավելանալով 17,7%-ով: Ռուսաստանը պահպանել է չորրորդ տեղը Խմբի խոշորագույն շուկաների մեջ:

Ամերիկայում Խմբի վաճառքը աճել է 14,9%-ով` չնայած շուկայի աճի դանդաղեցմանը, որը կազմել է 2,4%: Բրազիլիան Արգենտինայի հետ մտնում են Խմբի շուկաների առաջին հնգյակի մեջ: Բրազիլիայում, որտեղ շուկան գրեթե կայուն է, Renault-ի վաճառքը աճել է 36,5%-ով, իսկ խումբը նվաճել է շուկայական մասնաբաժնի 6,8%-ը:

Եվրոպական հարևանության երկրների և Աֆրիկայի տարածաշրջաններում վաճառքն աճել է 7,6%- ով կայուն շուկայում (-0,1%), սրա հետ մեկտեղ կտրուկ անկում է նկատվել Թուրքիայում, որը փոխհատուցվեց 39,5% և 13,5% աճով Ալժիրի և Մարոկկոյի շուկաներում:

Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Խմբի վաճառքը շուկայում աճել է 5,4%-ով` որտեղ ոլորտի աճը ընդհանուր առմամբ կազմել է 7,2%:

Առաջին կիսամյակի հասույթը ըստ գործառնական հատվածների 2012թ առաջին եռամսյակում Խմբի հասույթը հասել է 9,535 մլրդ. եվրո-ի, որը 8,6%2կամ 8,4% ավելի ցածր է (բացառությամբ փոխարժեքի):

Ավտոմոբիլային ոլորտի հասույթը նվազել է 9,6%-ից և հասել մինչև 9,013 մլրդ. եվրոյի վաճառքի կրճատման հետևանքով: 10,1 միավորով այս նվազումը պայմանավորված է անցյալ տարվա համեմատ Խմբի վաճառքի կրճատմամբ և արտադրանքի ավելցուկի կրճատմամբ` ներառյալ -1,2` տեսականու աշխարհագրական փոփոխության հետևանքով: Չնայած Եվրոպայում մեծ մրցակցությանը գնի և տեսականու հարաբերության ազդեցությունը դրական էր և կազմեց 2,2 միավոր: Արտարժութային գործարքների ազդեցությունը գրեթե աննշան էր և կազմեց -0,2 միավոր: Մնացած -1,5 միավորը մնում է այլ գործունեությանը՝ ներառյալ մեքենաների էքսկլյուզիվ տարբերակների, պահեստամասերի և բաղադրիչների վաճառքը:

Վաճառքի ֆինանսավորման մասնաբաժինը. Խմբի հասույթում կազմեց 522 մլն. եվրո, որը 12,0% ավելի է 2011թ առաջին եռամսյակի համեմատ: Չհատուցված կրեդիտների միջին հասույթը աճել է 9,2%-ով՝ հասնելով 24,0 մլրդ. եվրո-ի անցյալ տարվա համեմատ՝ չնայած 5,8% (238 500 եվրո) նոր կրեդիտային պայմանագրերի կրճատմանը:

Ընդհանուր ակնարկ Խմբի ֆինանսական վիճակի մասին 2012թ-ի առաջին եռամսյակում Խումբը շարունակեց իր վերաֆինանսավորման գործարքները: Վաճառքի ֆինանսավորման մասնաբաժինը իրականացրեց երեք պարտատոմսերի երեք թողարկում 1,2 մլրդ. եվրո գումարով (երկու թողարկում եվրոյի շուկայում և մեկ` շվեյցարական ֆրանկի): Բացի դրանից, ավտոմոբիլային ոլորտի համար Խումբը թողարկեց պարտատոմսեր 250 մլն. եվրո գումարով և Եվրոպական ներդրումային բանկից ստացավ 180 մլն. եվրո-ի չափով վարկ:

2012թ մարտի 31-ի դրությամբ.
-Ավտոմոբիլային ոլորտը ունի 3,7 մլրդ. եվրո չօգտագործած միջոցներ հաստատված վարկային գծերում` ամենաբարձր վարկանիշային բանկային հաստատություններում;
- RCI Banque-ում ունեցած վաճառքի ֆինանսավորման մասնաբաժնի արժեթղթերի (չօգտագործված հաստատված վարկային գծեր, Եվրոպական կենտրոնական բանկի ակտիվներ և կանխիկ միջոցներ) արժեքը կազմել է 6,4 մլրդ եվրո և կազմել է չմարված վեկսելների և դեպոզիտների ընդհանուր արժեքը:

Կանխատեսում Հակադիր միտումները համաշխարհային ավտոմոբիլային շուկաներում և Խմբի արդյունքները առաջին եռամսյակում համապատասխանում են սպասումներին: Այնուամենայնիվ եվրոպական շուկան և հատկապես ֆրանսիականը ավելի թույլ են, քան սպասվում էր: Նախատեսվում է, որ անկումը եվրոպական շուկայում կդանդաղի երկրորդ եռամսյակում՝ պայմանավորված մակրոտնտեսական միտումների և համեմատության համար առավել նպաստավորբազայի հետ: 2012թ-ին Խումբը ակնկալում է 4% ընդհանուր աճ համաշխարհային շուկայում: Դրա հետ մեկտեղ եվրոպական շուկայում անկումը կկազմի 3-4% , իսկ Ֆրանսիայում` 7-8%:

Խումբը հաստատում է 2012թ իր ծրագիրը, որով նպատակ ունի ավտոմոբիլային ոլորտում գործարքային գործունեությամբ հասնելու ազատ դրամական միջոցների դրական հոսքի` եկամտից 9% ցածր ներդրումների և ծախսերի մակարդակով: Renault խմբի կոնսոլիդացված շահույթը

մլն. եվրո 2011 2012 փոփոխություն 2012/2011
1-ին կիսամյակ Ավտոմոբիլային
հատված
9965 9013 - 9,6%
Վաճառք 466 522 + 12,0%
Ընդամենը 10431 9535 - 8,6%

 

 
Պիտակներ`
Joomlart

Վաճառվում է