АвтоМир

You are here

Formula Renault 3.5

Էլ.փոստ
( 1 Vote )

Formula Renault 3.5Formula Renault 3.5-ը Ռուսաստանում կներկայանա Renault համաշխարհային շարքի ցուցադրությանը: Formula Renault 3.5-ը՝ Renault-ի համաշխարհային շարքի սպորտային առաջատարը, 2012թ-ին ներկայացնում է նոր մեքենա: Formula Renault 3.5 մեքենան նախատեսված է Ֆոլմուլա-1-ի ամենատաղանդավոր երիտասարդ մասնակիցներին նախապատրաստելու համար և առանձնանում է բազմաթիվ տեխնիկական նորույթներով՝ հատկապես աէրոդինամիկայի և անվտանգության առումով: Հանրությունը այս սպորտային մեքենան գործողության մեջ տեսնելու հնարավորություն ունեցավ մայիսի 4-6 Բարսելոնայում կայացած մրցույթին, ինչպես նաև կտեսնի Մոսկվայում հուլիսի 14-15-ը F1T դասի Moscow Raceway վազքուղում՝ Նովորիժսկի ավտոմայրուղու 77կմ վրա:

Երրորդ սերնդի Formula Renault 3.5 մեքենայի ներկայացմամբ Renault Sport-ի պատմության մեջ սկսվում է նոր շրջան: Այս մեկտեղանի մրցավազքային մեքենան հավատարիմ է մնացել փիլիսոփայությանը, որն ապահովեց անվերապահ հաջողություն նախորդ մոդելների համար՝ բացառիկ հզորություն, մատչելիություն, հուսալիություն և տեխնիկական կատարելություն: Renault Sport Technologies ընկերությունն օգտագործել է ողջ իր մրցավազքային փորձը և շահել է ամենահուսալի գործընկերների համագործակցությունը՝ արդյունքում ստեղծելով այս զարմանահրաշ մեքենան, որն ավելի մեծ հզորություն է ձեռք բերել, բայց շարունակում է առանձնանալ շահագործման տեսանկյունից մատչելիությամբ:

Formula Renault 3.5

Նախորդ մոդելի ծախսերը նվազեցնելու համար բոլոր բաղադրիչներից միայն մեկ երրորդն է թողնվել: Dallara ընկերության մշակած և թողարկած բնածխային հենասարքը զարգացել է նախորդ շրջանակի հիման վրա: Արտաքին խցիկը, առջևի և հետևի թևերը կատարյալ նոր տեսք ունեն:

Ետևի հակաթևը կարգավորող գործառույթ ունի, որը ղեկավարում է վարորդը: Այն թույլ է տալիս նվազեցնելու օդի հոսքի ճնշված ուժը՝ արագությունը մեծացնելու համար: Այսպիսի համակարգը մշակվել է հիդրոդինամիկայի օգտագործման ընթացքում, իսկ ավելի ուշ փորձարկվել է աէրոդինամիկ խողովակում և դարձել շահավետ միջոց՝ աէրոդինամիկան ապահովելու և մեքենայի ուժը մեծացնելու համար: Կարգավորվող թևը նաև տալիս է ավելի մեծ հնարավորություններ վազանցի համար, որն ավելի տպավորիչ է դարձնում մրցավազքը:

Formula Renault 3.5

Մեքենան շարժման մեջ է գցում Zytek Engineering-ի կողմից մշակված նոր 530-ձիաուժ V8 շարժիչը՝ օդաճնշման համակարգով նոր կիսաավտոմատ փոխանցման տուփի հետ համատեղ:

Բացի հզորությունը մեծացնելուց (+50լ. նախորդ մոդելի համեմատ)՝ Renault Sport Technologies ինժեներները մեծ աշխատանք են տարել մեքենայի քաշը նվազեցնելու ուղղությամբ: Չնայած անվտանգության առավել խիստ պահանջներին, մասնավորապես պաշտպանիչ վահանակների օգտագործման հարցում, նոր Formula Renault 3.5 15կգ-ով ավելի թեթև է իր նախորդից: Այս ամենին հաջողվեց հասնել հիմնականում նորարարական էլեկտրական համակարգի շնորհիվ, որը չի պահանջում ո´չ մարտկոց, ո´չ ստարտեր:

Formula Renault 3.5 համարվում է յուրահատուկ ցատկահարթակ դեպի Ֆորմուլա-1, որ փայլուն կերպով ապացուցեցին Ռոբերտ Կուբիցան, Սեբաստիան Ֆետտելը, Հայմե Ալգերսուարին և հենց վերջերս՝ Ժան-Էրիկ Վեռնը: Այս մեկտեղանի Renault Sport մեքենայի նոր տարբերակը հնարավորություն կտա երիտասարդ մարզիկներին հանգամանորեն ծանոթանալու Ֆորմուլա-1- ում օգտագործվող տարբեր տեխնոլոգիաների:

2011թ-ին անցկացված մրցավազքի ծրագիրն իրականացվել է մի քանի եվրոպական վազքուղիներում, իսկ դրանում ղեկի մոտ իրենց մասնակցությունն են ունեցել Ռոման Գրոժանը, Էնդի Սոուչեկը և Բեն Հենլին: Նոր Formula Renault 3.5-ը հենց սկզբից ցուցադրեց գերազանց արագություն և հուսալիություն:

 
Պիտակներ`
Joomlart

Վաճառվում է