АвтоМир

You are here

Renault-ն Ռուսաստանում երեխաներին սովորեցրեց երթևեկության կանոնները

Էլ.փոստ
( 2 Votes )

altՍ.թ. մայիսի 24-ին Մոսկվայում Renault-ի աջակցությամբ անցկացվեց երթևեկության երիտասարդ տեսուչների (ԵԵՏ) քաղաքային հերթական հավաքը: Միջոցառմանը մասնակցեցին 10-12 տարեկան երեխաներ` մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում անցկացված մրցույթներին հաղթած ԵԵՏ-ի տասը թիմերից: Մրցույթին մասնակցեցին ավելի քան 1500 երեխաներ, ովքեր Renault-ի հետ միասին սովորեցին երթևեկության կանոնները:

Ավանդույթի համաձայն այս տարի ևս աշակերտները ցուցադրեցին երթևեկության կանոնների մասին գիտելիքները, առաջին բուժօգնություն ցուցաբերելու ունակությունները, ինչպես նաև հեծանիվ վարելու հմտությունները: Renault-ի ռուսաստանյան ներկայացուցչության կողմից մրցանակակիրներին հանձնվեցին արժեքավոր նվերներ, իսկ մոսկովյան եզրափակիչ մրցույթի բոլոր  մասնակիցներին` սպորտային խաղեր և լուսարձակ թևնոցներ:

2000թ.-ից ի վեր Renault-ն Մոսկվայի Պետավտոտեսչության (ՊԱՏ) և մայրաքաղաքի Կրթության վարչության հետ համատեղ իրականացնում է կրթադաստիարակչական ծրագրեր` ուղղված ճանապարհային ան­վտան­գության սկզբունքների ուսուցմանը: Նման ծրագրերի նպատակն է սովորեցնել երեխա­ներին գիտակցել իրենց ակտիվ մասնակցությունը երթևեկությանը: Պետավտոտեսչության հետ Renault-ի համագործակցության արդյունքում 2009թ.-ից մշակվում և ներդրվում է ուսուցողական ձեռնարկ (պաստառներ, որտեղ մատչելի նկարագրում են երթևեկության կանոնները 7-9 տարեկան երեխաների համար): Այս պաստառները ներկայումս հաջողությամբ օգտագործվում են ավելի քան 1500 մոսկովյան դպրոցներում և մանկա­պարտեզներում: Դրանք օգտագործվել են նաև ԵԵՏ-ի մրցույթ­ներին նախապատրաստվելու  համար:

Ճանապարհային անվտանգության ուսուցանումը բոլորին առաջնային է Renault-ի համար: Renault-ն հանդիսանում է միակ ավտոարտադրողը, որի 12 մոդելներն արժանացել են անվտանգության փորձարկումներ իրականացնող Euro NCAP-ի գերագույն գնահատականին: Մեկ տարի առաջ Renault-ն դարձավ ՄԱԿ-ի անվտանգ երթևեկության տասնամյա գործունեության մասնակից ողջ աշխարհում:

 
Պիտակներ`
Joomlart

Վաճառվում է