АвтоМир

You are here

Renault-ն` Գուդվուդի արագության փառատոնում

Էլ.փոստ
( 3 Votes )

   Այս տարի շարժիչի ստեղծման 110-ամյակի կապակցությամբ Renault-ն վերադառնում է հանրահայտ Գուդվուդի արագության փառատոն: Փառատոնը տեղի կունենա հունիսի 29-ից հուլիսի 1-ը, Լոնդոնից 100կմ դեպի հարավ գտնվող Գուդվուդ ագարակի տարածքում:

· Renault-ի դասական սպորտային մոդելները (այդ թվում Renault Maxi 5 Turbo, Alpine Renault A110, Renault Alpine A443) կներկայացնեն ընկերության պատմության մեջ մեծ դեր ունեցող հայտնի ավտովարողներ՝ 2012թ-ի փետրվարին Renault բրենդի դեսպան դարձած Ալեն Պրոստը, Ժան Ռանյոտին, Միշել Լեկլերը և Էմանուել Գիգուն:

· Հատուկ սրահում ցուցադրված կլինեն Renault-ի ներկայի և անցյալի ամենահայտնի ավտոմեքենաները: Հանդիսատեսին կներկայացվեն նաև Renault-ի ավելի քան 110-ամյա տեխնոլոգիական նվաճումների պատ­մու­թյան առանցքային ձեռքբերումները՝ սկսած 1902թ-ին Փարիզ-Վիեննա մրցար­շա­վ­ում Renault-ի առաջին շարժիչի հաղթանակից, վերջացրած 2011թ-ին Formula-1-ում կոնստրուկտորների գավաթի հաղթանակով:

· Այլ անակնկալների թվում կներկայացվեն ընթացքիկ շարքի  մոդելները՝ Renault Twizy-ին, Renault ZOE-ն և մասնավորապես ZOE «24 H Challenge» ավտո­մե­քենան, որը վերջերս էլեկտրամոբիլների մեջ նոր ռեկորդ սահմանեց՝  24 ժամում ապահվելով վազքի ամենամեծ հեռա­վո­րու­թյունը:

Renault-ն  այն ավտոարտադրողն է, որը միշտ ձգտում է առաջ շարժվել ՝ միևնույն ժամանակ հավատարիմ մնալով հիմնարար գաղափարին: Այդ գաղափարի առանցքն է ստեղծել  հուսալի  և բարձրորակ ագրեգատներ ամենքի համար:

Գուդվուդ՝  իսկական փառատոն անգլիական ոճով

2001թ-ից 2006 թ-ը վեցամյա անընդմեջ մասնակցությունից հետո, որին հաջորդեց հնգամ­յա դադարը, Renault-ն որպես գործընկեր վերադառնում է Գուդվուդի արագության փառատոն:

Արագությունն և Գուդվուդը համահունչ են արդեն երկար տարիներ: Առաջին ավտո­­­մրցույթն այստեղ տեղի է ունեցել 1936թ-ին, երբ Ռիչմոնդի դուքսն իր կալվածքում բլուրը հաղթահարելու ավտոմրցույթ կազմա­կեր­պեց: Երկրորդ համաշխարհային պա­­տերազմը ընդհատեց նախաձեռնությունը, սակայն, որքան էլ հակասական թվա, այդ ժամանակ Գուդվուդ մայր­ուղու կա­ռուց­ումը խթան հանդիսացավ միջոցառման զարգացման համար: Մայրուղու տարածքը նախկինում հանդիսանում էր ռազմական օդանավակայանին հարող տարածք:  Առաջին մրցարշավը անցկացվել է 1948թ-ին, իսկ վերջինը՝ 1966թ-ին:

Ավտոսպորտի մոլի երկր­պա­գու լինելով՝ 1993թ-ին Չարլզ Գորդոն-Լենոքսը՝ ներկայիս Կոմս Մարչը, ցանկացավ վերսկսել ավտոմրցարշավներն այս տարածքում, սակայն չկարողացավ մայրուղու վերաբացման թույլատվություն ստանալ: Այսպիսով նա որոշեց կազ­մա­կեր­պել անձնական Փառատոնն իր իսկ կալվածքում: Հենց առաջին տարում նրան աննախադեպ հաջողություն էր սպա­սում՝ 30.000 այցելու:  Շուտով յուրաքանչյուր տարի այս­տեղ սկսեց հավաքվել 180.000 մարդ:

Այսօր Գուդվուդի արագու­թյան փառատոնը մրցավազք է բլրի վրա: Փառատոնի ընթացքում անցկացվում են նաև մի շարք այլ միջոցառումներ՝  գեղեցկության մրցույթ, ցուցասրահ, որտեղ ներկայացվում են տարբեր առաջատար տեխնոլոգիաներ, ցուցահանդեսներ և անգամ հատուկ ծրագրեր երեխաների համար: Այս տոնախմբության ժամանակ կարելի է հանդիպել նաև ավտոսպորտի պատմության ամենահայտնի ներկայացուցիչներին:

 

Renault՝ գերազանց շարժիչի 110-ամյա պատմություն

Առաջին հաջողությունները

1902թ-ին Renault-ն տարավ առաջին հաղթանակը Փարիզ-Վիեննա մրցարշավում: Հաղթանակը պատկանում է 16 ձիաուժ հզորությամբ, 4-մխոցային շարժիչով թեթև և կոմպակտ «Type K» մեքենային: Այն կարողացավ առաջ անցնել այնպիսի անվանի մրցակիցներից, ինչպիսիք են Mercedes-ն և Panhard-ը, որոնք  ավելի հզոր շարժիչ­ներ ունեին (40 ձ/ու և 70 ձ/ու), բայց մեխանիկական խնդիրների պատճառով դուրս մղվեցին մրցութից: Renault-ի այս հաղթանակը ցույց տվեց, որ հզորությունը ոչինչ է առանց հուսալիության: Հենց նույն տա­րում Renault-ն պատենտավորեց տուրբոլիցքավորիչը:

alt

 

1920-ականները՝ ռեկորդների տասնամյակներ

Տրանսպորտի զարգացման ժամանակաշրջանում առաջամարտիկ դառնալով՝ Renault-ն սահմանեց տարբեր ռեկորդ­ներ երկրի վրա, օդում և ջրում:

Երկրի վրա

- Փարիզ-Վարշավա մրցարշավը Renault 10CV-ը հաղթահարեց 43 ժամում  (1922թ.).

- 24 ժամում 141կմ/ժ միջին արագությամբ 3385կմ անդադար ընթացքի ռեկորդի սահմանում  (1925թ.).

 - Մոնլեռում 40CV-ը 24 ժամ տևած մրցարշավում համաշխարհային ռեկորդ սահմանեց՝ զարգացնելով միջինում 173,6 կմ/ժ արագություն (1926թ.):

alt

Ջրի վրա

1922թ.՝ 140կմ/ժ արագության ռեկորդը սահմանեց  Renault-ի արտադրության շար­ժիչով Farman հիդրոինքնաթիռը:

Օդում

1923թ.՝ 5381մ բարձրության ռեկորդ սահմանեց  Breguet-Renault ինքնաթիռը.

1925թ.՝ Renault-ի արտադրության շարժիչով Latécoère 25-ը առաջին թռիչքը կատարեց Անդերի վրայով:

 

50-ական և 70-ական թվականներ. Renault-ն և Alpine-ը հռչակ են ձեռքբերում ավտոսպորտում

Ռալլի. Միլլե Միլյաում, Մոն Վենտույում և Մոնտե Կառլոյի ռալլիում ներկայանում են Renault 4CV, Dauphine և 8 Gordini մեքենաները:

Լե Մանում 24ժամ  դիմացկունության մրցարշավում Renault ներկայանում է Alpine ավտոմեքենայով:

1956թ-ին ԱՄՆ-ի Բոննեվիլ չորացած աղի լճի տարածքում անցկացված մրցության ժամանակ Etoile Filante բոլիդը սահմանում է 308,85 կմ/ժ արագության աշխարհի նոր ռեկորդը:

70-ական և 80-ական թվականներ՝  տուրբո ավտոմեքենաների մրցարշավ

alt

Formula-2 դասում եվրոպական չեմպիոնի գավաթ, հաղթանակ Լե Ման 24-ում՝ Alpine մոդելով, 1979թ-ին Formula-1-ում առաջին հաղթանակ՝ արժանանալով Ֆրանսիայի Գրան պրի մրցանակին համեստ տուրբո Renault RS10-ով, ինչպես նաև Renault 5 Turbo-ի հաղթանակը աշխարհի առաջնության այնպիսի ճանաչված ռալլիներում, ինչպիսիք են Մոնտե-Կառլոյի ռալլին և Tour de Corse-ը: Իսկ 1973թ-ին Աշխարհի առաջնության ռալլիում առաջին կարգի չեմպիոնի տիտղոսը շահեց Alpine-Renault-ն:

 

90-ականներից մինչև 2012թ՝ Formula-1-ի հաղթանակների դարաշրջանը

Այսօր իր պահոցում ունենալով Formula-1-ում կոնստրուկտորների կողմից վաստակած տասը գավաթ, Renault-ն հաստատում է շարժիչ արտադրողի որակավորումը այդ կարգում լավագույն մասնագետների հետ պայքարում (Ferrari, BMW, Mercedes):

2012թ-ին որոշում կայացվեց, որ Renault-ն չորս թիմերի՝ F1-ի մասնակիցների մեկ երրորդին, շարժիչներ է  մատակարարելու: Սա հերթական անգամ հաստատում է Renault-ի վստահությունը իր ուժերին՝  որպես գերհզոր ագրեգատներ արտադրող: Ընդ որում, ընկերությունը պատրաստվում է նոր խնդիրների լուծմանը, մասնավորապես շար­ժիչ­­ների վերա­բերյալ 2014թ-ին ուժի մեջ մտնող նոր կանոնակարգի կապակցությամբ: Կանոնակարգը նպատակ ունի Formula-1-ի ձեռքբերումները  ավելի հասանելի դարձնել և դրանք կիրառել մասսայական արտադրության մեքենաների կոնստրուկտորական լուծումների մեջ:

 

Խիզախությունը որպես բնավորության գիծ

Սկսկած  «Type K»-ից, որը 1902թ-ին հաղթեց Փարիզ-Վիեննա մրցարշավում, մինչև Formula-1-ի  և համաշխարհային ռալլիի չեմպիոնատը, Renault-ի շարժիչները վերջին 110 տա­րում հասել են հաջողությունների ավտոսպորտի գրեթե բոլոր  ոլորտներում: Այդ հաջողության գաղտնիքը նորամուծությունների մշակույթն է, որ թրծվում է մրցույթներում: Յուրաքանչյուր մրցույթին վաստակած հաղթանակ նոր գիտելիքներ և տեխնիկական հմտությունների աղբյուր է Renault-ի ինժե­ներ­ների համար:

Այսօր Renault-ի արտադրության ինչպես լայն սպառման, այնպես էլ ավտոմրցարշավների համար նախատեսված  շարժիչները ամենահուսալի, հզոր և խնայողական շարժիչներից են ավտոշուկայում:

Այս տարի  Renault-ն ցուցադրում է իր դասական սպորտային ավտոմեքենաները, որոնք վկայում են նորարական ավանդույթների մասին՝

· 1902 Renault Type K,

· Renault Viva Grand Sport,

· Alpine Renault A110, որն այս տարի նշում է 50-ամյակը,

· Electric Renault 5: Գյուտատարի իր սկզբունքի համաձայն՝ Renault-ն դառնում է առաջին ավտոարտադրողը շուկայում, որը թողար­կում է զրոյական արտանոտումներով չորս մոդելի մեքենաներից բաղկացած շարք,

· Renault Maxi 5 Turbo,

· Ավտոմեքենաներ Formula-1-ի համար՝  RS01 և RE40,

· Renault Alpine A443,

· Renault Mégane Trophy,

· Renault Mégane R.S. և Renault Clio R.S.,

· Renault Twizy,

· Renault ZOE,

· Կոնցեպտուալ մեքենա՝ Renault Alpine A110-50,

· Formula-1-ի բոլիդ՝ Red Bull Racing:

 

F1-ում տեխնոլոգիական գերակայությունը ապահովում է Renault-ի մասսայական արտադրության ավտոմեքենաների առավելությունները   

«Formula-1-ը յուրօրինակ լաբորատորիա է, որտեղ էքստրեմալ պայմաններում փորձարկվում են նոր տեխնո­լոգիաները: Ավելի քան 30 տարվա մասնակցությունը Formula-1-ում մեզ թույլ տվեց հասնելու տպավորիչ արդյունքների՝ մեքենաների չափսերի փոքրացման, շփման ուժի նվազեցման և սառեցման համակարգերի կատարելագործման հարցում: Դրա շնորհիվ ստեղծում ենք առավել տնտեսող ավտոմեքենաներ` ապահովելով նաև  մեքենա վարելու  հաճույքը»,- ասում է Renault-ի գլխավոր գործառնական տնօրեն Կարլոս Տավարեսը:

Սպորտի ոլորտում իր փորձն օգտագործելու շնորհիվ վերջին մի քանի տարում Renault-ն կրկին կարողացավ վերադարձնել առաջնորդող դիրքը սերիական արտադրության մեջ: 1970-ականներից սկսած Turbo F1-ի 1,5-լիտրանոց շարժիչը նոր թափ հաղորդեց կոմպակտ ագրեգատների զարգացման համար: Բացի այդ Renault-ն առաջատար դարձավ նաև 2007 թվականից էլեկտրական շարժիչով մեքենաների ստեղծման ոլորտում:   Renault-ն իր առջև նպատակ դրեց դառնալ առաջին արտադրողը, որը առաջարկում է ընթացքի ժամանակ զրոյական արտանետումով ավտոմեքենաների  մի ամբողջ շարք: Հաշվի առնելով շարժիչների վերաբերյալ FIA-ի 2014թ-ի նոր կանոնակարգը, էլեկտրամոբիլների արտադրության ոլորտում Renault-ի համարձակ փորձար­կումներն ավելի են կարևորվում: Formula-1-ը Renault-ին կօգնի շարունակաբար առաջ շարժվել մասսայական արտադրության էլեկտրամոբիլների ստեղծման գործում:

 

Խնայողական շարժիչ ՝ վառելիքի սպառումը կրճատելու համար

Renault-ն իր պատմության ընթացքում միշտ ձգտել է առավել խնայողական ռեժիմի շարժիչներ արտադրել առավելապես մեքենաների  չափերի նվազեցման և  տուրբոմեխանիզմների օգտագործման հաշվին: Այսպիսով շահավետ դարձնելով էներգիայի օգտագործումը հնարավոր է լինում կրճատել նաև վառելիքի ծախսը: Renault-ն առաջինն է մեքենաների չափերի կրճատման առումով և նպատակ ունի սպառողին առաջարկել ավելի տնտեսող շարժիչ:

Էներգիախնայողության շնորհիվ Renault-ն շուկայում էլեկտրական շարժիչների առաջատար արտադրողը դառնալու բոլոր հնարավորություններն ունի: Ընկերությունը կշարու­նա­կի աշխատել ներքին այրման շարժիչով մեքենաների չափսերի նվազեցման ուղղությամբ: Renault-ը ձգտում է դառնալ եվրոպական առաջատար վառելիքի սպառման և CO2-ի արտանետման նվազեցման առումով: Renault ավտոմեքենաների արտանետման միջին մակարդակը 2013թ-ին կնվազի 134 գ/կմ-ից մինչև 120 գ/կմ, իսկ 2016թ-ին՝ կհասնի ՝100 գ/կմ-ի:

 

Մի շարք կարևոր փուլեր

1925թ.՝ Renault-ը սահմանեց վառելիքի խնայողության առաջին համաշխարհային ռեկորդը. 6CV ավտոմեքենան ծախսում էր ընդամենը 3,6 լ 100կմ-ի համար՝ 90 կմ/ժ արագություն զարգացնելիս:

1947թ.՝ օպտիմալացված նախագծի շնորհիվ չորսմխոցանի  և 747 սմ/ք ծավալով կոմպակտ շարժիչի Renault 4CV-ն ծախսում էր ընդամենը 5,5 լ 100 կմ-ի համար՝ 90 կմ/ժ արագություն զարգացնելիս: Դրա շնորհիվ  4CV-ն հետպատերազմյա շրջանում ընտանեկան ֆավորիտ դարձավ:

1980թ.՝ Cleon Cast շարժիչով և բարելավված պտույտներով Renault 5 GTL ծախսում էր  4,5 լ 100 կմ-ի համար ՝ 90 կմ/ժ արագություն զարգացնելիս:

1987թ.՝ Vesta-ի նախատիպը դարձավ առաջին ավտոմեքենան, որը 100 կմ-ի համար ծախսում էր 3լ-ից էլ քիչ:

2000թ.՝ Renault թողարկում է կոմպակտ ընդհանուր Common Rail դիզելային շարժիչով իննովացիոն 1.5 dCi մոդելը, մինչդեռ մրցակիցներն շարունակում են առաջարկել 1,9լ և 2լ ծավալով շարժիչներ: Հստակ մշակված ռազմավարության և մշտապես կատարելագործմանն ուղղված ձեռնարկումների շնորհիվ՝ Renault-ին հաջողվեց ամենաշատ վաճառվող Clio և Megane մոդելների շարժիչների վառելիքի ծախսը կրճատել գրեթե մեկ լիտրով՝  100կմ-ի համար հասցնելով 3,4 լ-ի:

2011թ-ին Renault-ը ևս մեկ սահման հատեց՝ ներկայացնելով Energy շարժիչների ընտանիքը: Գրավելով կոնստրուկտորների մրցության տասը գավաթ, Renault-ն որոշեց ներգրավել տաղանդավոր մասնագետների  Formula-1-ի աշխարհից, ովքեր մրցարշավներում ձեռքբերած իրենց փորձը կներդնեն նոր ագրեգատների գծի ստեղծ­ման մեջ:

alt

 
Joomlart

Վաճառվում է