АвтоМир

You are here

ZOE-Ի նոր ռեկորդը. 1618 կմ 24 ժամում

Էլ.փոստ
( 1 Vote )

Renault ZOEZOE-ն սահմանեց նոր համաշխարհային ռեկորդ էլեկտրամոբի­լների շարքում՝ ապահովելով ամենաերկար վազքը 24 ժամում: ZOE-ն 1618 կմ ընդհանուր երկարությամբ 363 շրջան կատարեց Նորմանդիայի Օբեվուայի վազքուղում՝ 25% -ով գերազանցելով  նախկին 1280 կմ-ի ռեկորդը: ZOE-ն ցուցադրեց իր առաջատար որակը և հուսալիությունը` հաստատելով  այս տեսակի մեքենաների շարքում լավագույնը լինելու և Caméléon լիցքավորման բլոկի առաջատարությունը:

Ռեկորդի սահմանման պատմությունը

Օբեվուա (Ֆրանսիա), հունիսի 1 2012թ.: Նորմանդիայի Օբեվուա (CTA) տեխնիկական կենտրոնի վազքուղի դուրս եկան Renault ZOE-ի երկու ավտո­մեքենա: Մեքենանաները հերթագայությամբ վարում էին տասնհինգ վարորդ Օբե­վուայից, Կլեոնից, Սանդուվիլից,  Ֆլենից, Դուեից և Գրան-Կուրոնից, որոնք սլանում էին մայրուղով և իրականացնում նախամարզումներ: Քսանչորս ժամ անց ZOE-ի  երկու ավտոմեքենաները հատեցին վերջնագիծը` համապատասխանաբար հաղ­թա­­­հա­րելով 1618 և 1506 կմ: Երկու մոդելներն էլ հաստատեցին իրենց մեծ ներուժը` ցուցաբերելով հիանալի որակ և դիմացկունություն: 

Renault ZOE

Այս արդյունքին հնարավոր եղավ հասնել շնորհիվ հեղաշրջում բերած  տեխնիկական լուծման՝ օգտագործելով ZOE -ի Caméléon լիցքավման բլոկը: Առաջին անգամ ներկայացված այս յուրօրինակ  համակարգը ZOE մեքենան համատեղելի է դարձնում յուրաքանչյուր տեսակի և հզորության հոսանքի աղբյուրի հետ: Այն թույլ է տալիս արագ լիցքավորել ZOE-ն 43 կՎտ հզորությամբ` վերականգնելով մարտկոցի 80%-ի լիցքավորումը պակաս քան 30 րոպեում: Ռեկորդ սահմանել ստացվեց նաև իր տեսակի  մեջ 210 կմ վազքի կարգում լավագույն ինքնավար համակարգի շնորհիվ (ըստ NEDC) (100-150 կմ իրական պայմաններում կախված օգտագործման ռեժիմից): ZOE ռեկորդակիրը արագ լիցքավորվման է ենթարկվել 24 ժամում 18 անգամ:

«Այս ամենը տպավորիչ նախաձեռնություն էր ինչպես տեխնիկայի տեսանկյունից, այնպես էլ մարդկանց համար դիտարժանության առումով: Հաղթանակը միասնական ջանքերի արդյունք է, որը ցույց է տալիս Renault էլեկտրամոբիլի որակը», - խանդավառությամբ ասում է Բեռնար Դյումոնդելը, էլեկ­տրա­մոբիլների ծրագրերի սպառողական բնութագրերի տնօրենն ու ռեկորդային մրցա­վազ­քերի համակարգողը:

ZOE-ն ապացուցեց, որ տրանսպորտի ոլորտը նոր դարաշրջան թևակոխելու հնարավորություն ունի  

Եթե մի պահ մի կողմ դնենք ռեկորդը, որը սահմանվել է Գինեսի պաշտոնական դիտորդի ներկայությամբ և այժմ սպասում է Գինեսի ռեկորդների գրքի հանձնաժողովի հաստատմանը, այս արդյունքը դարձավ կարևոր հարցի պատասխան՝ թե սահմանված ժամանակում ZOE-ն որքան տարածություն կարող է անցնել:

«Սյս նախագիծը երկու ամսում ենք իրականացրել: Ապրիլ ամսին էլեկտրաշարժիչների խմբի տնօրի­նության հետ միասին սկսեցինք կատարման պլանի հաշվարկները և գնահատումը: Մայիս ամսվա սկզբին սկսեցինք ճանապարհային փորձարկումները և հստակեցրինք ռազմավարությունը: Որոշեցինք մեքենան փոփոխությունների չենթարկել: Համոզված էինք, որ այդպես ճիշտ ենք վարվում»,- ասում է Ֆիլիպ Վինոն, նախագծի հուսալիության և երկարակեցության գծով հա­մա­կարգողը:

Renault ZOE-ի թողարկումը նշանվորում է նոր դարաշրջանի սկիզբը, երբ էլեկտրական շարժիչով փոխադրամիջոցը դառնում է հասանելի բոլորի համար: Դա մեծ առաջխաղացում է ավտոտրանսպորտի և Renault-ի համար: Իր 110-ամյա պատմության մեջ ընկերությունը բազմիցս ապացուցել է հանրության համար նորարարական լուծումներ գտնելու կարողությունը: ZOE-ում մեկտեղվում է էլեկտրական տեխնոլոգիաների ոլորտում  Renault-ի ունեցած գեղագիտական ճաշակը: Սա մատչելի գնով կոմպակտ, գրավիչ ավտոմեքենա է (արժեքը սկսած 15,700 եվրոյից սկսած):

 
Joomlart

Վաճառվում է