АвтоМир

You are here

Renault Clio

Էլ.փոստ
( 2 Votes )

Renault Clio1990թ-ին Clio-ի առաջին սերնդի մեքենայի թողարկումից հետո ավելի քան 115 երկրներում վաճառվեց այս մոդելի մոտ 11,5 միլ. ավտոմեքենա: Այսօր այն ներկայացնում է  չորրորդ սերնդի մոդելը` նոր էջ բացելով Clio-ի պատմության մեջ:

Նոր Renault Clio-ն աչքի է ընկնում հետևյալ հատկանիշներով`

  • Զգայուն և էներգետիկ ոճ, որն արտահայտում է Renault ֆիրմային դիզայնի զարթոնքը: Այդ մոդելն աչքի է ընկնում նաև ներքին և արտաքին հարդարանքի բազմազանությամբ և լայն ընտրությամբ, որը ստեղծում է ավտոմեքենայի յուրօրինակ կերպարը.
  • Մատչելի նորագույն տեխնոլոգիաներ[a]:
    • Ետնամասի տեսախցիկ, անբանալի բացելու հնարավորություն, Renault R-Sound ծրագիր, Renault Bass Reflex համակարգ.
    • Վեց աստիճան EDC ավտոմատ փոխանցման համակարգ կրկնակի կալանքով.
    • Ինտեգրված սենսորային Renault R-Link հարթակ, որը միացվում է  համացանցին:
  • Շարժիչի մեծ ընտրանի, յուրաքանչյուրը տարբերվում է վառելիքի սպառման լավագույն ցուցանիշով և CO2 նվազագույն արտանետումով: Այս մեքենան վարելն իսկական հաճույք է պարգևում.

oՆոր երեքմխոցանի բենզինային շարժիչ. Energy TCe 90 (4,3 լ/100կմ և արտա­նե­տում CO2 99 գ/կմ[b]).

oEnergy dCi 90 (3,2 լ/100 կմ և արտա­նե­տում CO2 83 գ/կմբ  չափով):

 

Նոր Renault Clio որպես ապրանքանիշի նոր ոճի ներկայացուցիչ

Նոր Renault Clio-ն առաջին արտադրական մոդելն է, որում լիովին արտացոլվում է Renault ֆիրմային դիզայնի վերածնունդը: Հիմքում ընկած է ոճի էմոցիոնալ բաղադրիչը: Վերջինիս կոնցեպտ ավտոմեքենայի վերջին արտադրանքի դիզայնն օգտագործվում է մասսայական արտադրության մեքենաներում:  Այս մտահղացման արդյունքում ստեղծվեց նոր Renault կոմպակտ ընտանեկան ավտոմեքենա:

 

Դինամիկ և հավասարակշված համաչափություններ

Նոր Renault Clio-ն առանձնանում է շնորհիվ առաջամասի դիզայնի` փայլուն սև ֆոնի վրա Renault-ի վառ տարբերանշանով: Նման ոճային լուծումն առաջին անգամ կիրառվել է DeZir-ի կոնցեպտում:

Այստեղ հաջորդ տարբերող գծերն են քրոմապատ եզրագծով լապտերները և ցերեկային հիմնական լուսադիոդային լուսա­տուները:

Նոր Clio-ն առաջարկվում է միայն հինգ դռնանի տարբերակով և ունի սպորտային տեսք, որն ընդգծվում է ետնամասային դռներին տեղադրված աննկատ բռնակներով:

Նախորդի համեմատ այս ավտոմեքենան տարբերվում է իր դինամիկայով և ինքնատիպությամբ` շնորհիվ նվազեցված դիտահորիզոնի, անվադողերի միջև մեծացված տարածության, արտահայտված անվադողային կամարների և կամարների ու անվադողերի միջև նվազեցված տարածության:

 

Հարմարավետ ներքին հարդարանք

Նոր Renault Clio-ի անվտանգ, հուսալի և արտասովոր ներքին հարդարանքը իդեալական լրացնում է մոդելի արտաքին տեսքը` ուղևորներին վստահություն և էներգիա տալով:

Ընդհանուր հարմարավետությունը զուգակցվում է ժամանակակից  կատարման և սպառողի հարմարության հետ շնորհիվ գործիքների վահանակի` պատրաստված ինքնաթիռի թևի տեսքով, կենտրոնական կոնսոլում տեղակայված օպտիմալ մուլտիմեդիա համակարգով, բազմաթիվ գունային հարդարման տարբերակներով, թվային արագաչափով, հարմարավետ նստատեղերով, ինչպես նաև քրոմապատ և սև հարդարմամբ առաստաղի լուսավորմամբ: Ներքին և արտաքին դիզայնի փոփոխման հնարավորությունը սեփականատիրոջ անհատական ոճին համապատաս­խան հաշվի է առնվել  նոր Reanult Clio-ի ստեղծման պահից:

 

 Նոր Renault Clio. նորարությունների լայն կիրառումը

Նոր Clio-ում ներառված են սպասարկող համակարգերի տարբերակներ: Առաջարկվում է Renault R-Link-ը` ինտեգրված կարգավորման համակարգով, որը մեքենան միացնում  է համացանցին և այնպիսի տարրերի միջոցով, ինչպիսիք են լայնածավալ յոթ դույմանոց (18 սմ) սենսորային էկրանը, ինտուիտիվ ձայնային հրահանգների կատարումը և առաջին անգամ շուկայում ներկյացված սկզբնական էկրան, որը հնարավոր է կարգավորել ըստ ճաշակի, նաև ինտելեկտուալ կառավարման TomTom® համակարգ:

Միացումը ավտոմեքենայի բորտային էլեկտրոնային համակարգերին ապահովում է նորագույն էկոլոգիական վարման (Driving eco²) համակարգը, որը վերլուծում է վարորդի վարքը և վառելիքի սպառման նվազեցման համար խորհուրդներ է առաջարկում: Առաջինը ավտոմոբիլային աշխարհում Renault R-Link Store-ը թույլ է տալիս օգտա­գոր­ծողին ավտոմեքենայի կամ համա­կարգչի մեջ հեշտորեն նայել և ներբեռնել ամենատարբեր ծրագրեր (My Renault համակարգի միջոցով):

Նոր Renault Clio-ի բոլոր տարբերակներն ունեն խելամիտ լուծումներ՝ Renault Bass Reflex ձայնային համակարգ` տեղադրված առջևի դռների բարձրախոսների մեջ:

 

Նոր Renault Clio` վարելու հաճույք, էկոլոգիական արդյունավետություն և վառելիքի խնայողություն

Նոր Renault Clio-ն համադրում է նվազագույն վառելիքի սպառումը և վարելու հաճույքը` բավական նորացված բենզինային և դիզելային շարժիչների ընտրանու շնորհիվ:

Բենզինով աշխատող երկու շարժիչները (Energy TCe 90 և TCe 120) ունեն նվազագույն վառելիքի ծախս և CO2 արտանետում. դրանք տարբերվում են հիանալի դինամիկայով և միջին պտույտների ձգողությամբ: Բավական կատարելագործված վերջին սերնդի Energy dCi շարժիչների շնորհիվ, նոր Clio-ն ունի ռեկորդային ցածր վառելիքի ծախս, որը չի խանգարում մեքենայի դինամիկ շարժունությանը:

Բացի վերոհիշյալ ինժեներական համակարգերի, նոր Clio-ն վարորդներին առաջարկում է արդյունավետ որոշումների ինտեգրված փաթեթ, որն օգնում է նվազեցնել վառելիքի ծախսը և CO2 արտանետումը:

 

Նոր Renault Clio-ն երաշխավորում է որակ և անվտանգություն

Նոր Renault Clio-ն արտադրվում է Ֆլենի (Ֆրանսիա) և Բուրսայի (Թուրքիա) գործարաններում` Renault-ի արտադրական որակի խիստ չափանիշներին համապատասխան:

 Սա որակային բարձր չափանիներով մատչելի մոդել է, որը կարող է չվախենալ առավել թանկ կամ բարձր դասի մոդելների  մրցակցությունից:

Նոր Clio-ն հիմնված է B-հարթակի նոր տեսակի վրա, որն աչքի է ընկնում հարմարավետությամբ, շարժունությամբ և աղմուկի ցածր մակարդակով:

Անվտանգությունը հանդիսանում է այս ընտանիքի մեքենաների հիմնական առանձնահատկությունը: 2005թ-ին Clio III-ը դարձավ B-կարգի առաջին մոդելը, որը EuroNCAP-ի վթարային փորձարկումներում հինգաստղանի վարկանիշ ստացավ: Անվտանգության բաղադրիչների շարունակական ցուցակը թույլ է տալիս նոր Clio-ին ապահովել բարձրակարգ անվտանգության մակարդակը:



aԿախված է կոմպլեկտավորումից և շուկայի յուրահատկությունից

[b] Վառելիքի ծախսի և CO2 արտանետման  հաստատված ցուցանիշները

 

 
Պիտակներ`
Joomlart

Վաճառվում է