АвтоМир

You are here

Renault Twizy-ն ճանաչվել է «2012թ-ի լավագույններից լավագույնը» red dot design awards մրցույթում

Էլ.փոստ
( 2 Votes )

Renault TwizyՀուլիսի 2-ին կայացած արարողությանը Renault Twizy-ին ստացավ «արտադրանքի դիզայն red dot award 2012» մրցանակը, որը հանդիսանում է դիզայնի համաշխարհային ամենահեղինակավոր մրցույթներից մեկը: Տարբեր երկրներից ժյուրիում ընդգրկված 30 մասնագետները 4515 դիմորդներից արտադրանքի դիզայնի ոլորտում 2012թ-ի «Լավագույններից լավագույնը» մրցանակը շնորհեցին  Renault Twizy-ին: TwizyRenault-ի երկրորդ ավտոմեքենան է, որն արժանացել է այդ մրցանակին՝ 2003թ-ին այն  ստացած Mégane II-ից հետո:

Ժյուրիի անդամները ընտրեցին Twizy-ին իր հեղափոխական դիզայնի, դյուրաշարժության, յուրօրինակ հարմարավետ կառուցվածքի և անվտանգության համա­կարգի համար. «Twizy-ն բացառիկ և աչքի ընկնող լուծումներով տրանսպորտ է մոտ ապագայի համար: Այս ավտոմեքենան հիացնում է ղեկավարման դյուրին համակարգով, մտածված էրգոնոմիկայով և անվտանգությամբ»:

Էրիկ Դյոմերը՝ Renault Sport Technologies-ի դիզայնի ղեկավարը, այս որոշման կապակցությամբ նշեց իր գոհունակությունը. «Մենք զգացված ենք, որ red dot awards մրցույթի ժյուրին գնահատել է Twizy-ի գաղափարը, դիզայնն ու  ֆունկցիոնալությունը: Քանի որ Renault ապրանքանիշը միշտ հիմնվել է  մարդու պահանջների վրա, Twizy-ի դիզայնում մենք ցանկացել ենք ներկայացնել քաղաքային տրանսպորտի նոր տեսակ՝ մեծ ջանք ներդնելով շահագործման պարզությունն ապահովելու մեջ: Նախագծի սկզբից ի վեր մեծ ուշադրություն ենք դարձրել ընդհանուր տպավորությանը, ինչպես նաև ավտոմեքենայի առջևի մասի դիզայնին:  Մեր խնդիրն էր Twizy-ին պարգևել այնպիսի տեսք, որն անմիջապես կարտացոլեր մեքենայի անհոգ բնավորությունը: Այս մրցանակը մեզ համար նոր ոգեշնչման աղբյուր է «Նորարարություններ բոլորի համար» ռազմավարության իրականացման համար, որը Renault-ի արտադրանքների ստեղծման կարևորագույն մասն է: Հետևաբար մենք կշարունակենք  աշխատել տեխնոլոգիաների զարգացման և ավտոմեքենաների գրավչությունն ավելացնելու վրա»:

Red dot design awards մրցույթը մեկնարկել է 1995թ-ին և այդուհետ այս մրցանակները դիզայնի ոլորտում դարձել են միջազգային որակի խորհրդանիշ: 2011թ-ին մրցույթին ներկայացվել է 14,000 հայտ ավելի քան 70 երկրներից:

 
Պիտակներ`
Joomlart

Վաճառվում է