АвтоМир

You are here

Ներկայացվեց նոր Nissan Note-ը

Էլ.փոստ
( 1 Vote )

Nissan Note mini MPVԵրկրորդ սերնդի Nissan Note mini MPV-ն 2012թ.-ի հուլիսի 17-ին առաջին անգամ ներկայացվեց Ճապոնիայում՝ իր առավել դրամատիկ դիզայնով: Այն այնպիսի տեսք ունի, կարծես թե ինչ-որ մեկը կողքից հարվածել է նավակի քթամասով:

Սակայն, անկախ տարօրինակ տեսքից, այս նոր Note-ն ունի խիստ գրավիչ մի քանի հատկանիշ: Դրանցից ամենահիշարժանը Around View Monitor համակարգն է, որը մինչ այս տեղադրվել է միայն բարձրակարգ Infiniti մոդելների վրա: Այն մեծ և գունավոր մոնիտորի վրա ներկայացնում է ավտոմեքենայի ամբողջ շրջապատը և շարժմանը պոտենցիալ խոչընդոտող պարագաները, ինչպես նաև ցույց է տալիս, թե ավտոմեքենան ինչ անկյան տակ և որ ուղղությամբ է շրջադարձ կատարում: Չնայած, որ սա խոսում է Nissan ընկերության տեխնոլոգիական առաջընթացի մասին, դեռևս անհասկանալի է՝ անհրաժեշտ էր արդյոք այս նորագույն և թանկարժեք համակարգը տեղադրել այսպիսի փոքրածավալ ավտոմեքենայում:

2013-nissan-note-001 2013-nissan-note-002 2013-nissan-note-007 2013-nissan-note-012 2013-nissan-note-014 2013-nissan-note-017 2013-nissan-note-025 2013-nissan-note-026

Երկրորդ բանը, ինչին արժե ուշադրություն դարձնել այս մոդելում, այն է, որ նոր սերնդի Nissan Note-ն ունի 3-մխոցանի շարժիչ, որի շնորհիվ ավտոմեքենան 100 կմ ճանապարհի վրա կծախսի ավելի քիչ, քան 4 լիտր բենզին: Այս շարժիչի այն տարբերակը, որն այս պահին տեղադրված է 2012թ.-ի Nissan March-ի վրա, ունի 92 ձիաուժ հզորություն և  142.2 Նմ ուժի մոմենտ, որը բավական է այս շարժիչը կրող փոքրալիտրաժ ավտոմեքենաները Հյուսիսային Ամերիկայի ավտոշուկայի առաջնորդները դարձնելու համար:

Nissan Note mini MPV-ն սպասվում է 2012թ.-ի վերջում՝ Ասիայում և Հյուսիսային Ամերիկայում, և 2013թ. սկզբին՝ Եվրոպայում:

 
Պիտակներ`
Joomlart

Վաճառվում է