АвтоМир

You are here

Ռուսաստանում կայացավ Renault համաշխարհային շարքի մրցավազքը

Էլ.փոստ
( 1 Vote )

Ռուսաստանն առաջին անգամ հյուրընկալեց  ավտոմրցարշավի միջազգային առաջնությունը:  Renault-ի միջազգային կարգի մրցարշավը  տոնական մթնոլորտում համախմբեց լուրջ մրցությամբ  ոգեշնչված 85,000 ունկնդրի:

Մրցավազքը տեղի ունեցավ Moscow Raceway նոր  վազքուղու վրա, որը պաշտոնապես բացվեց Ալեն Պրոստի և մայրուղու ճարտարապետ Գերման Տիլկեի ներկայությամբ:   Այստեղ տիրում էր Formula 1-ի ոգին՝ Red Bull Racing և Caterham F1 թիմի ցուցադրական մրցավազքի շնորհիվ, որի կազմի մեջ էին մտնում Դանիել Ռիկարդոն և Վիտալի Պետրովը: Մրցավազքը մեծ արձագանքի է արժանացել հանրության, ԶԼՄ-ների և Renault-ի միջազգային կարգի երեք մրցությունների  մասնակիցների կողմից:

Ռուսաստանի Renault-ի Գլխավոր տնօրենի տեղակալ Դենի Լեվոտն ասաց.  «Մեզ համար մեծ պատիվ է նոր Moscow Raceway վազքուղու վրա առաջին անգամ կազմակերպել նման ծավալի միջոցառում Ռուսաստանում: Կարծում եմ այս իրադարձությունը նոր դարաշրջանի սկիզբ է դառնալու: Սա հիանալի նվաճում է և իսկական սպորտային տոն, որին մասնակցեց 85,000 մարդ: Renault ընկերությունը 2012 թվականի առաջին կիսամյակում Ռուսաստանում վաճառել է մոտ 100,000 ավտոմեքենա` արտասահմանյան ապրանքանիշերի ցուցակում գրավելով առաջին տեղը: Այդ արդյունքները և մեր կոմերցիոն ռազմավարությունը ցույց տվեցին, որ Renault ապրանքանիշը ճանաչված է Ռուսաստանում, իսկ այս սպորտային իրադարձությունը դրա ևս մեկ ապացույցն է: Renault-ի միջազգային կարգի մրցությունը ամրապնդեց մեր մասին պատկերացումները որպես մի ընկերություն, որը միավորում է սպորտը և բարձրագույն տեխնոլոգիաները: Ներկայիս պրեմիերան գերազանցեց մեր բոլոր սպասումները: Եվ դա դեռ սկիզբն է»:

Ֆորմուլա Renault 3.5

Ռոբին Ֆրիյնսը Moscow Raceway-ի առաջին հաղթողն է: 2012 թվականի հուլիսի 14-ը դեռ երկար կմնա Ռոբին Ֆրիյնսի հիշողության մեջ (նա Fortec Motorsports թիմից է): Formula 1-ի ժամանակ Red Bull-Renault RB6-ի ղեկին իր «կնքումից» հետո Ռուսաստանի մրցարշավում հաղթանակած հոլանդացին դարձավ առաջինը՝ գերազանցելով Ժյուլ Բյանկին (Tech 1 Racing թիմից) և Սյոմա Բյորդին (ISR թիմից):

«Ամբողջ աշխարհում ճանաչված մրցարշավում հաղթանակելը լավ նշան է», - ասում է Formula Renault 2011-ի Եվրոպական գավաթի հաղթողը:

Հաջորդ օրը Արթուր Պիկը հասավ իր առաջին հաջողությանը Formula Renault 3.5-ում: Ճիշտ այնպես, ինչպես նրա DAMS թիմը, Արթուր Պիկը երկար էր սպասել Formula Renault 3.5-ում իր հաղթանակին:

Հաջողությունը նրան ժպտաց Ռուսաստանում, ֆրանսիական ազգային տոնի հաջորդ օրը: Վոլտեր Գրուբմյուլլերը (P1 Motorsport թիմից) և Քեվին Կորյուսը (Tech 1 Racing թիմից) գրավեցին 2-րդ և 3-րդ տեղերը այս նոր հարթակում, մինչդեռ առաջատարները չկարողացան առաջ անցնել:

«Սեզոնի սկզբից ես այդ հնարավորությունն արդեն ունեի, օրինակ Motorland Aragon-ում, բայց ամեն անգամ չէր ստացվում ուժերս լավագույնս դրսևորել մեկնարկում», - բացատրում է Պիկը: «Այսօր, չնայած բազմազան դժվարություն­ների, ինձ հաջողվեց հաջողությամբ անցնել առաջին պտույտը: Իսկ հետո ավտոմեքենան իրեն պարզապես կատարյալ պահեց: Շատ ուրախ եմ նման հաջողության համար. այն կարևոր է ոչ միայն իմ, այլև DAMS-ի համար»: 

Մրցարշավ 1. 1-ին տեղում՝ Ռ. Ֆրիյնս, Հոլանդիա (Fortec Motorsports), 2-րդ տեղում՝ Ժ. Բյանկի, Ֆրանսիա (Tech 1 Racing), 3-րդ տեղում՝ Ս. Բյորդ, Մեծ Բրիտանիա (ISR), Մրցարշավ 2. 1-ին տեղում՝ Ա. Պիկ, Ֆրանսիա (DAMS), 2-րդ տեղում՝ Վ. Գրուբմյուլլեր, Ավստրիա (P1 Motorsport), 3-րդ տեղում՝ Կ. Կորյուս, Էստոնիա (Tech 1 Racing): Ընդհանուր ստուգարք. 1-ին տեղում՝ Ռ. Ֆրիյնս, 111 միավոր, 2-րդ տեղում՝ Ս. Բյորդ, 101 միավոր, 3-րդ տեղում՝ Ժ. Բյանկի, 85 միավոր:

Եվրագավաթ Formula Renault 2.0՝ Կվյատը հաղթում է վազքուղում իր հայրենիքում

Շաբաթ օրը հաջող մեկնարկի և ինքնավստահ մրցարշավի շնորհիվ Դանիիլ Կվյատը հիանալի նվեր պարգևեց իր ունկնդիրներին՝ Moscow Raceway-ում առաջ անցնելով Ստոֆելյա Վանդուրնից և Օլիվիե Ռոուլենդից: «Բարդ մրցարշավ էր, պայքար ամեն վայրկյանի համար», - պատմում է ռուս վարորդը: Մրցարշավի երկրորդ սցենարը շատ նման էր առաջինին: Կվյատը գլխավորեց մրցարշավը և մինչև վերջ էլ մնաց բարձրունքում՝ չնայած անձրևին և Ստոֆֆելիա Վանդուրնի բազաթիվ հարձա­կում­ներին: Օլիվիե Ռոուլենդը կրկին հասավ երրորդը: Շնորհիվ այդ հինգ հաղթանակների Կվյատը ընդհանուր ստուգարքում նեղեց Վանդուրնին, թեև առաջ անցավ ընդամենը մեկ միավորով: «Կրկնակի հաղթանակ ունենալ Ռուսաստանում՝ մինչև հիմա դեռ չեմ գիտակցում դա: Իհարկե, առաջատարի կոչումը կխաղարկվի իմ և Ստոֆֆելի միջև: Մրցակիցս զիջում է ընդամենը մեկ միավորով, բայց հաղթանակների թվով ես առաջատար եմ՝ 5-2 հաշվով: Կարծում եմ այս արդյունքն այդքան էլ վատ չէ ինձ համար», - ասում է Ուֆայում ծնված մրցորդը:

Մրցարշավ 1. 1-ին տեղում՝ Դ. Կվյատ, Ռուսաստան (Koiranen Motorsport), 2-րդ տեղում՝ Ս. Վանդուրն, Բելգիա (Kaufmann Racing), 3-րդ տեղում Օ. Ռոուլենդ, Մեծ Բրիտանիա (Fortec Motorsports):  Մրցարշավ 2. 1-ին տեղում՝ Դ. Կվյատ, 2-րդ տեղում՝ Ս. Վանդուրն, 3-րդ տեղում՝ Օ. Ռոուլենդ: Ընդհանուր ստուգարք. 1-ին տեղում՝ Դ. Կվյատ, 147 միավոր, 2-րդ տեղում Ս. Վանդուրն, 146 միավոր, 3-րդ տեղում՝ Ն. Նատո, 72 միավոր:

Megane Trophy Եվրագավաթը. Ալբերտ Կոստան նվազեցրել է մրցակցի հետ միջակայքը

Շաբաթ օրը Ֆաբյեն Տյուները մշակեց հաղթանակի ռազմավարություն, որպեսզի հասնի Megane Trophy Եվրագավաթի իր առաջին հաջողությանը՝ առաջ անցնելով Ստեֆանո Կոմինիից և Նիկոլո Նալիոից: «Շատ երկար եմ սպասել այդ հաղթանակին, բայց երբեք չեմ հանձնվել: Հիասքանչ է հաղթել սեդանի կարգի մեքենայի ղեկին», - ընդգծեց շվեյցարացին: Հաջորդ օրը Ալբերդ Կոստան հիանալի ներկայացավ՝ Megane Trophy Եվրագավաթում՝ վարպետի ձեռքից խլելով իր երկրորդ հաղթանակը: Անկասկած, լինելով ամենաարագը մրցարշավում, իսպանացին առաջ սլացավ Նիկոլո Նալիոից և Տոմա Կորոնելից: Նա նաև վերադարձավ ընդհանուր ստուգատես Բաս Շոտհորսի շնորհիվ, ով հանդիսանում էր շաբաթ և կիրակի օրերին տեղի ունեցած մրցավազքի  հերոսը: «Այսօր մեկնարկում է առաջնության երկրորդ մասը:  Բաս Շոտհորսից ետ ընկնելը կարևորագույն գործոն է, բայց մեր միջև մրցակցային տարածությունն այլևս չեմ կարող կրճատել»,- եզրափակում է Կոստան: 

Մրցարշավ 1.  1-ին տեղում՝ Ֆ. Տյուներ, Շվեյցարիա (Oregon Team), 2-րդ տեղում՝ Ս. Կոմինի, Շվեյցարիա (Team Lompech Sport), 3-րդ տեղում Կ. Ջիլարդոնի, Իտալիա (Oregon Team): Մրցարշավ 2. 1-ին տեղում՝ Ա. Կոստա, Իսպանիա (Oregon Team), 2-րդ տեղում Ն. Նալիո, Իտալիա (Oregon Team), 3-րդ տեղում Տ. Կորոնել, Հոլանդիա (TDS Racing): Ընդհանուր ստուգարք. 1-ին տեղում՝ Շոտհորստ, 158 միավոր, 2-րդ տեղում Ա. Կոստա, 126 միավոր, 3-րդ տեղում՝ Ն. Նալիո, 96 միավոր:

 
Պիտակներ`
Joomlart

Վաճառվում է