АвтоМир

You are here

Ամենաարագ Rolls-ը երբևէ

Էլ.փոստ
( 4 Votes )

Rolls-Royce Ghost CoupeRolls-Royce Ghost Coupe. այս խիստ երկարավուն առաջնամասով և կարճ ետնամասով ավտոմեքենային նայելիս դժվար է գուշակել, որ սրա ընթացքից միայն օդի սվվոց է լսվելու: Այն պատրաստվում է իրեն արժանի պատվանդանը զբաղեցնել 2013թ.-ին՝ Ժնևի ավտոցուցադրության ժամանակ, որին նախատեսում է ներկայանալ 6.6լ ծավալով 600 ձիաուժ հզորությամբ V12 շարժիչով, և սպասելի է, որ սա կլինի աշխարհում ամենաարագ Rolls-Royce-ը:

Ավտոմեքենայի կշիռը 200կգ-ով նվազեցված է՝ համեմատած սեդան մոդելի հետ, իսկ առաջնամասն իջեցված է 3սմ-ով: Ինչպես նկատեցինք, սեդանի հետ համեմատած՝ շարժիչը հզորացել է 69 ձիաուժով, և ավելի հզոր, կարճ ու թեթև այս կուպեից արտադրողն սպասում է տպավորիչ արագություն: Որպես օգնող օղակներ՝ հանդես են գալու ցածր ամրաշրջանակը (շասսի), լայն անվադողերը և սպորտային ուղղվածության արգելակները:

Հիշեցնենք, որ Rolls-Royce ապրանքանիշը պատկանում է գերմանական BMW ավտոարտադրող ընկերությանը:

Չնայած այս մոդելին ավտոսիրողներն անվանել են Ghost Coupe, բայց այն, ամենայն հավանականությամբ, ավտոցուցադրությանը կներկայանա այլ անվանմամբ:

Rolls-Royce Ghost Coupe-ի գինը դեռևս չի հրապարակվել, սակայն սպասվում է, որ այն սովորական սեդանից թանկ կարժենա, սակայն կզիջի հատուկ թողարկման լայն անվահեծով սեդանին:

Ահա Rolls-Royce Ghost-ը: Սպասենք Coupe-ի նկարներին:

01rrghostfd2011 02rrghostfd2011 04rrghostfd2011 05rrghostfd2011 06rrghostfd2011 07rrghostfd2011 08rrghostfd2011 09rrghostfd2011 10rrghostfd2011 11rrghostfd2011 12rrghostfd2011 13rrghostfd2011 15rrghostfd2011 16rrghostfd2011 17rrghostfd2011 18rrghostfd2011 19rrghostfd2011 20rrghostfd2011 21rrghostfd2011 22rrghostfd2011 23rrghostfd2011 24rrghostfd2011 25rrghostfd2011 26rrghostfd2011 27rrghostfd2011 28rrghostfd2011 29rrghostfd2011 30rrghostfd2011 31rrghostfd2011 32rrghostfd2011 33rrghostfd2011 34rrghostfd2011 35rrghostfd2011 36rrghostfd2011 37rrghostfd2011 38rrghostfd2011

 
Պիտակներ`
Joomlart

Վաճառվում է