АвтоМир

You are here

Renault-ն հյուրընկալվեց Ֆրանսիայի դեսպանատանը նոր մոդելային շարքով

Էլ.փոստ
( 1 Vote )

Հուլիսի 14-ին ավանդաբար նշվող Ֆրանսիայի ազգային օրը, Բաստիլի գրավման կապակցությամբ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը ընդունելություն էր կազմակերպել, որին հրավիրված էին պաշտոնատար անձինք, արտասահմանյան դեսպանությունների և ֆրանսիական հայտնի կազմակերպությունների ներկայացուցիչներ:  Հրավիրվածների մեջ էր նաև հայտնի ավտոարտադրող Renault-ի հայաստանյան ներկայացուցիչ «Մեգնա» ընկերությունը: Երեկոյի ընթացքում ցուցադրվեցին աշխարհահռչակ Renault-ի երեք նոր մոդելները՝ Megane, Fluence և Duster մեքենաները, որոնք վերջերս են ներկրվել Հայաստան: 

Օգտվելով ընձեռված առիթից՝ Ֆրանսիայի դեսպանատան հյուրերը ծանոթացան ժամանակակից դիզայնով և տեխնիկական հագեցվածությամբ մեքենաներին, որոնք աչքի են ընկնում նրբաճաշակությամբ, կիրառված նյութերի որակով և արտադրման խստապահանջությամբ: Մեքենաները մեծ հետաքրքրություն առաջացրեցին ներկաների շրջանում:  Յուրաքանչյուր այցելու հնարավորություն ուներ գրանցվել թեստ-դրայվի համար և հետագայում վարորդ-խորհրդատուի ուղեկցությամբ նախընտրած մոդելն իրական պայմաններում փորձարկել:

Ներկայումս Հայաստանի շուկայում առկա են նաև Renault-ի այնպիսի մոդելներ, ինչպիսիք են՝ Logan, Logan Van, Sandero, Megane և Fluence: 2012 թվականի մայիսին Renault-ն Հայաստանի շուկային ներկայացրեց ամենասպասված մեքենաներից մեկը` նոր լուծումներով և հնարավորություններով Renault Duster ամենագնացը: Ամենագնացների շարքում Renault Duster-ը հայտնի ֆրանսիական արտադրողի մեքենաների առաջատար է, որն առանձնանում է վստահելիությամբ, բազմաֆունկցիոնալությամբ և մատչելիությամբ: Այս մոդելը ևս ներկայացվել էր  Բաստիլի օրվա տոնակատարությանը և հանձնվել ներկաների քննությանը:

Ցանկացողները կարող են Կոմիտաս 47 հասցեում գտնվող ավտոսրահում ծանոթանալ Renaul-ի մոդելային ամբողջական շարքին և գրանցվել թեսթ-դրայվի համար: Բոլոր մեքենաներն առանձնանում են հուսալիությամբ և հարմարեցված են Հայաստանի ճանապարհներին:

2012 թվականի հունիս ամսվա տվյալներով Renault Խմբի ընդհանուր վաճառքի ցուցանիշները Եվրոպայի սահմաններից դուրս հասել են ռե­կոր­դային ցուցանիշի՝ ավելանալով 14,3%-ով, որը գերազանցում է ընդհանուր շու­կա­յի 9,5% աճի ցուցանիշը: Հայաստանում Renault-ի նոր մոդելային շարքը լրացուցիչ մրցակցային առավելություն կարող է տալ ապրանքանիշին, որի մեքենաները, ինչպես միշտ, աչքի են ընկնում գին-որակ կատարյալ համադրությամբ:

 
Պիտակներ`
Joomlart

Վաճառվում է