АвтоМир

You are here

Ford. մեծ սպասելիքներ Չինաստանում

Էլ.փոստ
( 2 Votes )

Ավտոարտադրող աշխարհը վերջին տասնամյակում ուշադրությունը սևեռել է դեպի արևելաասիական ավտոշուկա, հատկապես՝ դեպի Չինաստան: Հետևելով զարգացման միտումներին և դատելով Ford Motor Company ավտոարտադրողի վերջին հաջողությունից, որն այն ունեցավ Չինաստանի ավտոշուկա Buick-ի բացթողումից հետո՝ մեծ սպասելիքներ կան՝ կապված նույն ընկերության 2013թ.-ի Lincoln ապրանքանիշի հետ:

 Այս ապրանքնաիշի ավտոմեքենա ընկերությունը պատրաստվում է բաց թողնել չինական աճող ավտոշուկա 2014թ.-ի երկրորդ կիսամյակից, ընդ որում՝ առցանց տարբերակով պատվիրատուն կարող է նախօրոք ընտրել իրեն հետաքրքրող հավելատարրերը (աքսեսուարները) և հատկանիշները (օպցիաները): Lincoln-ի հավաստմամբ՝ արդեն այս տարվա վերջում Չինաստանում ճոխ ավտոմեքենաների վաճառքը կգերազանցի ԱՄՆ-ում վաճառքի ծավալները, իսկ Lincoln ապրանքանիշի ավտոմեքենաների վաճառքի ծավալը 2014թ.-ին կհասնի տարեկան 2.7 մլն օրինակի: Բացի Buick-ից, Չինաստանի ավտոշուկայում հաջողությամբ վաճառվում են նաև AudiBMW և Mercedes-Benz ապրանքանիշի ճոխ ավտոմեքենաներ, սակայն Lincoln-ը հույս ունի գրավել գնորդին՝ հնարավորություն տալով նրան ձեռք բերել ավտոմեքենայի համար հասանելի որոշակի ճոխության պարագաներ և պարծենալ իր հարստությամբ:

02-2013-lincoln-mkz-ny (1) 02-2013-lincoln-mkz-ny (10) 02-2013-lincoln-mkz-ny (11) 02-2013-lincoln-mkz-ny (12) 02-2013-lincoln-mkz-ny (13) 02-2013-lincoln-mkz-ny (14) 02-2013-lincoln-mkz-ny (2) 02-2013-lincoln-mkz-ny (3) 02-2013-lincoln-mkz-ny (4) 02-2013-lincoln-mkz-ny (5) 02-2013-lincoln-mkz-ny (6) 02-2013-lincoln-mkz-ny (7) 02-2013-lincoln-mkz-ny (8) 02-2013-lincoln-mkz-ny (9)

Թե հատկապես որ մոդելով Lincoln-ը հանդես կգա Չինաստանում, դեռ պարզ չէ: Միայն մի բանում կարելի է վստահ լինել. ներկայացվող մոդելը կլինի 2013թ.-ի Lincoln MKZ-ի լրիվ նորացված տարբերակը, ընդ որում հետևելով մրցակիցների օրինակին՝ հատուկ չինացի գնորդի համար ավտոարտադրողը կթողարկի երկարացված մոդել:

13lincolnmkz01hr 13lincolnmkz02hr 13lincolnmkz03hr 13lincolnmkz09hr 13lincolnmkz10hr 13lincolnmkz11hr 13lincolnmkz12hr 13lincolnmkz14 13lincolnmkz15 13lincolnmkz16 13lincolnmkz17 13lincolnmkz18 13lincolnmkz19 13lincolnmkz21

Վերջում հավելենք, որ Ford ավտոարտադրողն ընդլայնում է իր մասնաբաժինը չինական ավտոշուկայում՝ նախատեսելով մինչև 2015թ. ներկայացնել 15 մոդել նոր Blue Oval ավտոմեքենաներ` 20 նոր ուժային համակարգերով: Միևնույն ժամանակ ընկերությունը ծրագրել է մեծացնել իր արտադրողական ներուժը Չինաստանում՝ հիմնելով հինգ նոր գործարան, որի շնորհիվ հաջորդ մի քանի տարիներում ընկերության վաճառքը կհասնի տարեկան 8 մլն օրինակի:

 
Պիտակներ`
Joomlart

Վաճառվում է