АвтоМир

You are here

Renault-ն բացառիկ էլեկտրամոբիլ է նվիրել Բենեդիկտոս XVI Պապին

Էլ.փոստ
( 3 Votes )

altRenault ընկերությունը Հռոմի Պապի տրանսպորտային պահանջներին և ստանդարտներին համապատասխանող երկու էլեկտրամոբիլ նվիրաբերեց Վենետիկին: Renault-ի գլխավոր տնօրեն Կառլոս Գոնը սեպտեմբերի 5-ին Գանդոլֆո Ամրոցի ամառային նստավայր այցելության ժամանակ ավտոմեքենաները փոխանցեց Վեհափառ Բենեդիկտոս XVI Պապին:

Առաջին մեքենան, որը Պապը կօգտագործի ամառային նստավայրում ճանապար­հորդելու համար, սպիտակ է` դռներին պապական գերբով: Սա Պապի համար նախատեսված մեքենաների  էկոլոգիապես մաքուր վառելիքով աշխատող տարբերակն է: Այն ստեղծված է Kangoo Maxi Z.E. մոդելի հիման վրա, ունի 4,6մ երկարություն և 1,8մ լայնություն: Մեքենայի էլեկտրական շարժիչը  44կՎտ հզորություն  (60 ձիաուժ) և իոնա-լիթիումային մարտկոց ունի: Այն համակցված ցիկլում ապահովում է  միջին վազք` 170կմ-ի համար:

Երկրորդ մեքենայի դիզայնը շատ նման է առաջինին` բացառությամբ կապույտ գույնի և յուրաքանչյուր կողմերից ձգվող սպիտակ և դեղին գծերի: Այս մեքենան նախատեսված է Վատիկանի քաղաք-պետության ժանդարմերիայի համար, որն ապահովում է Պապի անվտանգությունը:

Երկու մեքենաներն էլ ստեղծվել են ֆրանսիական Gruau կոնստրուկտորային կազ­մա­կերպության հետ համատեղ, որը զբաղվում է հարմարավետ ավտոբուսների արտադրությամբ: Այս հատուկ ավտոմեքենաները նախատեսված են չորս ուղևորի համար և համալրված են հետևամասում երկու չափազանց հար­մա­րա­վետ առանձնացող նստատեղերով: Մեքենան այլ յուրահատուկ լուծումներ ևս ունի, որոնց թվում` բացվող տանիք, հանվող երկու ետնամասային կողային ապակիներ, ետնամասի ծալովի ավտոմատ դռներ և մեքենայից էջքը դյուրին դարձնող էլեկտրոնային ծալվող աստիճաններ:

Այս երկու ավտոմեքենաներն ապացուցում ենք, որ  Renault-ն որպես առաջատար  ավտոարտադրող ձգտում է իր բազմամյա փորձը կիրառել էլեկտրամոբիլային ոլորտում` Վատիկանի և Վեհափառ Բենեդիկտոս XVI-ի կայուն զարգաց­ման ծրագրին աջակցելու նպատակով: Պապը հայտնի է շրջակա միջավայրի խնդիրների նկատմամբ իր բացառիկ ուշադրությամբ և հաճախ է շեշտադրում կայուն զարգացման գաղափարի անհրա­ժեշ­տու­թյունը արարչագործ տիեզերքի պահապանության համար:

«Renault-ի այս նվերը Վեհափառին կրկին ապացուցում է, որ մենք հաստատաբար ձգտում ենք նպաստել կայուն զար­գաց­­­մանն ու շրջակա միջավայրի պահպանությանը»,- հայտարարեց Renault Խմբի գլխավոր տնօրեն Կառլոս Գոնը:

Renault Խումբը գործունեություն է  ծավալում աշխարհի 118 երկրներում, որտեղ ստեղծում, մշակում, արտադրում և վաճառում է մարդատար և կոմերցիոն ավտոմեքենաներ երեք ապրանքա­նի­շե­րի ներքո` Renault, Dacia և Renault Samsung Motors: Renault Z.E. ծրագիրը նպատակաուղղված է էլեկտրական տրանս­պորտի զարգացմանը  և  խորհրդանշում է ընկերության նվիրվածու­թյունը շրջա­կա միջավայրի պահպանությանը: Լինելով էլեկտրամոբիլների շուկայի առաջատարը` Renault-ն միակ ավտոարտադրողն է, որն առաջարկում է տեխ­նո­լոգ­իապես նորարար և մատչելի էլեկտրական շարժիչով մարդատար և կոմերցիոն տրանսպոր­տային միջոցների ամբողջական շարք: Այս շարքը ներառում է չորս մոդել` Twizy (քաղաքային ավտոմեքենա), Fluence Z.E. (ընդարձակ սեդան), Kangoo Z.E. (մինիվեն) և 2012 թ.-ի ավարտին` ZOE  (ընդարձակ հեչբեք): Renault կազմակերպությունում աշխատում է 128 000 մարդ: 2011թ.-ին Renault Խմբի վաճառքի ծավալը կազմել է 42.628 մլն. եվրո, իսկ վաճառված ավտոմեքենաների քանակը` 2,7 մլն. միավոր:

 
Պիտակներ`
Joomlart

Վաճառվում է