АвтоМир

You are here

Renault-ն 2012-ի Մոսկվայի միջազգային ավտոսրահում

Էլ.փոստ
( 1 Vote )

2012թ-ի Մոսկվայի միջազգային ավտոսրահում Renault-ի տաղավարը համախմբեցին ռուսական ավտոշուկայի համար նախատեսված անցյալ, ներկա և ապագա մոդելները՝ արքայական Tsarine (XB մոդե­­լը), Alpine A-110, Duster-ն իր արդի մուլտիմեդիա կառավարման համակարգով, էլեկտրամոբիլ Zoe-ին և Twizy-ն, Captur կոնցեպտ ավտոմեքենան: Ավտոսրահի շրջանակում նշվեց նաև ռուսաստանյան գործարանի հզորության ավելացման մասին` այստեղ արտադրության ծավալը կհասնի տարեկան 188 000 ավտոմեքենայի:

Մեկ դար առաջ Renault-ն ռուսական շուկայում ներկայացված  արտասահմանյան առաջին ապրանքանիշերից էր: Հանդիսանալով Ռուսական կայսեր ավտոմեքենաներից մեկը՝ 1907թ-ի արտադրության Renault XB մոդելն առաջին անգամ Ռուսաստանի հանրությանը ներկայացվեց հեղափոխությունից հետո: Գրեթե մեկ դար անց 2012թ-ի առաջին յոթ ամիսների տվյալների համաձայն Renault-ն գտնվում է ռուսական շուկայի առաջատարների եռյակում: Այս ընթացքում 112202 հաճախորդ ձեռք է բերել Renault ավտոմեքենա, որը վկայում է մոդելային շարքի ժողովրդականության մասին` առաջին հերթին ավտոսրահի տաղավարում  ներկայացված ռուսական արտա­դրու­թյան ավ­տո­­մե­քենաների՝ Logan, Sandero, Fluence և Duster:

Այդ մոդելների պահանջարկը անդադար աճում է: 2012-ի Մոսկվայի միջազգային ավտոսրահի ցուցադրության ընթացքում Ռուսաստանում Renault-ի գլխավոր տնօրեն Բրունո Անսելենը հայտնեց մոսկովյան գործա­րանի հզորության ավելացման որոշման մասին, որի արդյունքում տարվա կտրվածքով մինչև 188 հազար ավտո­մե­քե­նա կարտադրվի: Որակը և նորարարական տեխնոլոգիաները, որը հասանելի են լայն սպառման համար,  ընկերության առաջատար դիրքի գրավականն են: Այդպիսին է Renault Duster-ը՝ բոլորին հասանելի առաջին ամենագնացը, որ շուկա հանվեց այս տարվա մարտ ամսին և արդեն հուլիսին վաճառքների արդյունքում դարձավ առաջինը այս կարգի մեքենաների շրջանում: Տաղավարում Duster-ը ներկայացվեց կառավարման  մուլտիմեդիա համակարգով: Գունեղ, բազմաֆունկցիոնալ, ինտուիտիվ կառավարմանը հարմարեցված և մատչելի մուլտիմեդիա կառավարման համակարգով այս մեքենան իր դասում պետք է որ առաջատարը լինի ներկայիս շուկայում:  

Renault-ի հաջողության պատմությունը ճանաչված ինժեներական կատարելության պատմություն է: Տաղավարում ներկայացված են Renault-ի սպորտային նվաճումները. առասպելական Renault Alpine-ը, արագընթաց հզոր Renault Megane Sport-ը և Formula 1 մրցավազքի բոլիդը RS27 շարժիչով, որը 27 մրցարշավերի հաղթող է և 2010-2011թթ մրցորդների ու կոնստրուկտորների մրցույթի կրկնակի գավաթակիր: Ձգտելով քայլել ժամանակին համընթաց՝ Renault-ն տաղավարում ներկայացնում է նորագույն տեխնոլոգիաները և ապագա ավտոմեքենաների զարգացման գաղափարները: Նորագույն Captur կոնցեպտ ավտոմեքենան՝ ապագա ամենագնացի նախա­տիպը, արտացոլում է դիզայնի նոր միտումները: Տաղավարում ներկայացված են նաև Zoe և Twizy էլեկտրամոբիլները, որոնք նախանշում են մեքենաշինության ապագան: Renault-ն Ռուսաստանում 2012-ի Մոսկվայի միջազգային ավտոսրահում հայտարարեց նաև այն մասին, որ  «Ռուսաստանի փոստ» -ի հետ, չորս շրջաններում (Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Կազան, Սոչի) երեք տարի ժամկետով Kangoo Z.E. էլեկտրամոբիլի օգտագործման փոխհամաձայնություն է ձեռք բերել: Ռուսաստանի շուկան ավտոարտադրության հսկայական ներուժ ունի, այն Renault-ի համար նաև ռազմավարական նշանակություն ունի: Ռուսաստանում Renault- հաջողության պատմությունը շարունակվում է: 

 
Պիտակներ`
Joomlart

Վաճառվում է