АвтоМир

You are here

Peugeot հիբրիդ սքութեր-մոտոցիկլետը

Էլ.փոստ
( 7 Votes )

2012թ. սեպտեմբերի 27-ից 28-ին Փարիզում անցկացված ավտոցուցադրության ժամանակ Peugeot ավտոարտադրող ընկերությունը ցուցադրեց մի զարմանահրաշ ցուցանմուշ (կոնցեպտ)՝ Onyx Concept Scooter, որն իրենից ներկայացնում էր մոտոցիկլետի և սքութերի խառնուրդ: Սա նորարարական մոտեցմամբ եռանիվ հիբրիդ է, որը զարգացնում է 150կմ/ժ առավելագույն արագություն, իսկ շարժիչի հզորությունը 60 ձիաուժ է (45 կՎ)՝ 56Նմ (Նյուտոն-մետր) ուժի մոմենտով:

Այս փոքրածավալ փոխադրամիջոցը հրաշալի միջոց է խցանումներից խուսափելու համար:

Onyx Scooter-ի նստատեղն ունի երկու հիմնական դիրք. մեկը սպորտային է, որը սրան սարքում է առավել մոտոցիկլետատիպ, իսկ մյուսը՝ քաղաքային, որի դեպքում այն վարելը նմանվում է սքութերի վարելուն:

 

Ավտոցուցադրության այցելուների ուշադրությունը գրաված այս հիբրիդում հոգ է տարված նաև խնայողականության մասին. այն համակցված այրման դեպքում (և՛ բենզին, և՛ էլեկտարկանություն) 100կմ-ի համար ծախսում է 2լ բենզին, իսկ միայն էլեկտրական շարժիչով վարելու դեպքում այն կարող է անցնել 30կմ՝ առանց վերալիցքավորման: Միայն բենզինով վարելու դեպքում վառելիքի խցիկը հերիք է մոտ 500կմ ճանապարհի համար:

Եթե հանրության հետաքրքրությունն այս ցուցանմուշի հանդեպ շարունակի աճել, Peugeot-ն կարող է հանել այն մասսայական արտադրության:

 
Joomlart

Վաճառվում է