АвтоМир

You are here

Renault-ն հայտարարում է Եվրասիայի տարածաշրջանում նոր նշանակումների մասին

Էլ.փոստ
( 3 Votes )

 

2013 թվականի հունվարի 1-ից Ֆլորիան Հյուտելը կնշանակվի Ռուսաստանում և Եվրասիայի տարածաշրջանում Renault ընկերության մարքեթինգի տնօրեն՝ փոխարինելով ներկայումս այդ պաշտոնը զբաղեցնող Յան Պտաչեկին: Յան Պտաչեկը կստանձնի Ուկրաինայում Renault-ի գլխավոր տնօրենի պաշտոնը, իսկ ներկային նույն պաշտոնը գրավող Մարկ Լե Գրաթիեն կշարունակի իր աշխատանքը Renault-ում:

Ֆլորիան Հյուտելը ուսանել է տնտեսագիտություն Հյուսիսային Ռեյն-Վեսթֆալիայի ինֆորմատիկայի և կառավարման բարձրագույն դպրոցում (Գերմանիա): 2000 թ-ին սկսել է աշխատել որպես Renault ընկերության կոմերցիոն վարչության վաճառքի և մարքեթինգի տարածաշրջանային մենեջեր Մեծ Բրիտանիայում: 2002թ-ից մինչեւ 2009թ-ը տարբեր ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Renault-ի վարչության մարքեթինգի և գովազդի բաժիններում Ֆրանսիայում և Գերմանիայում: 2009թ-ից հանդիսանում է Renault-ի մարքեթինգի տնօրենը Շվեյցարիայում:

Յան Պտաչեկը ավարտել է Պրահայի տեխնիկական համալսարանը և ուսանել է Փարիզյան բարձրագույն Էկոլ դե Մին ինժեներական դպրոցում, ինչպես նաև Փարիզյան տնտեսական հետազոտությունների համալսարանում և Կամուրջների ու ճանապարհների ազգային դպրոցում:

1994 թվականից աշխատել է Renault-ի Չեխիայի ներկայացուցչությունում որպես մարքեթինգի, գնագոյացման եւ պլա­նա­վոր­ման տնօրեն: 1998թ-ին զբաղեցրել է գնագոյացման ծառայության պետի պաշտոնը Փարիզում: 2000թ-ից մինչեւ 2003թ-ն Renault ընկերության Լիոնի բաժնում աշխատել է որպես  դիլերային ցանցի կոմերցիոն կառավար­ման պատասխա­նա­տու:

2003թ-ին Յան Պտաչեկը Բուխարեստում հանդիսացել է Dacia ապրանքանիշի մարքեթինգի տնօրեն: Իսկ 2004թ-ից մինչև 2007թ-ը Փարիզում զբաղեցրել է մարքեթինգի վարչության Entry-ի շարքի կոմեր­ցիոն տնօրենի պաշտոնը: 2008թ-ից ի վեր Յան Պտաչեկը Ռուսաստանում և Եվրասիայում Renault-ի մարքե­թինգի տնօրենն է:  

Եվրասիայի տարածաշրջանում Renault խմբին են պատկանում Ռուսաստանը և  Ուկրաինան, ինչպես նաև Հայաստանը, Ադրբեջանը, Բելոռուսը, Վրաստանը, Ղազախստանը, Ղրղստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը: Տարածաշրջանում Renault-ի վաճառքի ծավալը 2012թ-ի առաջին կիսամյակում կազմել է 103 926 ավտոմեքենա (+29,4 % 2011թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ): Renault-ի մասնաբաժինը եվրասիական շուկայում կազմում է 6,5% (+0,8 սանդղակ 2011թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ):         

 
Պիտակներ`
Joomlart

Վաճառվում է