АвтоМир

You are here

G-Class Mercedes-ը` 2025թ.-ին

Էլ.փոստ
( 14 Votes )

Mercedes-Benz Ener-G-ForceԳերմանացի ավտոարտադրող Mercedes-Benz ընկերությունը, ինչպես ցույց են տալիս շուրջ մեկդարյա զարգացումները, մշտապես հարմարվել է ժամանակի միտումներին և անգամ առաջ է անցել մեկ քայլով: Սակայն վերջին տասնամյակներում G-Class Mercedes-ի անփոփոխ խստության և հզորության նկատմամբ հետաքրքրությունը անմար է մնում: Բոլորովին սահուն կլորություններ չունեցող այս ավտոմեքենան հակասական զգացումներ է առաջացնում. ոմանք այն անփոխարինելի են համարում, մյուսները՝ անշնորհք: Սակայն մեկ բան անհերքելի է. այն երբեք անտարբեր չի թողնում: Իսկ հետաքրքի՞ր է, արդյոք, թե ինչպիսի տեսք կունենա G-Class Mercedes-ը 2025թ.-ին: Արտադրողն արդեն իր պատկերացումներն ունի այս հարցի շուրջ:

Նախորդից կտրուկ տարբերվող այս ամենագնացով է ներկայանալու Mercedes-Benz ընկերությունը 2012թ.-ի նոյեմբերի 28-29-ին Լոս-Անջելեսում կայանալիք LA Design Challenge ավտոմրցույթին: Այս ցուցանմուշը կրում է Ener-G-Force անվանումը, և, ինչպես նշում է արտադրող ընկերությունը, շատ գծեր վերցրել է հանրահայտ G-Wagen-ից: Ճիշտ այնպես, ինչպես 1979թ.-ին արտադրության հանված G-Class-ը ստեղծվեց՝ որպես ոստիկանության ավտոմեքենայի քաղաքային տարբերակ, այնպես էլ այս ավտոմեքենան կունենա իր քաղաքային տարբերակը:

003-mercedes-benz-ener-g-force 004-mercedes-benz-ener-g-force 005-mercedes-benz-ener-g-force 008-mercedes-benz-ener-g-force 009-mercedes-benz-ener-g-force 010-mercedes-benz-ener-g-force 011-mercedes-benz-ener-g-force 012-mercedes-benz-ener-g-force 013-mercedes-benz-ener-g-force 015-mercedes-benz-ener-g-force 016-mercedes-benz-ener-g-force 017-mercedes-benz-ener-g-force 018-mercedes-benz-ener-g-force 019-mercedes-benz-ener-g-force 020-mercedes-benz-ener-g-force 021-mercedes-benz-ener-g-force 022-mercedes-benz-ener-g-force 023-mercedes-benz-ener-g-force 024-mercedes-benz-ener-g-force

Ամենաուշագրավ տարրը, որ կա այս նոր ավտոմեքենայի վրա, տանիքն է. թվում է, թե այն բացվում է, կամ էլ ծառայում է որպես բեռնախցիկ, սակայն այն օգտագործվելու է բոլորովին այլ նպատակով. դա ջրի կուտակման միջոց է, որի պաշարներն այնուհետև վեր կածվեն ջրածնի և կծառայեն որպես վառելանյութ:

Ամենագնացը շարժվելու է 4 առանձին շարժիչներով, ինչպես նաև տանիքին ունենալու է սկաներ-տեսախցիկ, որը նախօրոք վերլուծելով սպասվող ուղղու առանձնահատկությունները՝ առավելագույնս արդյունավետ է օգտագործելու յուրաքանչյուր անիվի շարժիչի հզորությունը:

Ener-G-Force-ը մեկն է LA Design Challenge-ում ներկայացվելիք համարձակ դիզայնով 6 նորամուծություններից, իսկ մրցույթի հաղթողը կբացահայտվի նոյեմբերի 29-ին՝ Լոս-Անջելեսի ավտոցուցադրության շրջանակներում:
 

 
Joomlart

Վաճառվում է