АвтоМир

You are here

Renault Ելիսեյան դաշտերում վառեցին Սուրբ Ծննդյան լույսերը

Էլ.փոստ
( 2 Votes )

Դերասանուհի Դայանա Կրյուգերը ժամանեց Renault ZOE էլեկտրամոբիլով՝ վառելու Սուրբ Ծննդյան լույսերը, որոնք մինչև 2013թ-ի հունվարի 9-ը կլուսավորեն աշխարհի ամենագեղեցիկ պողոտաներից մեկը: 

2012թ-ից սկսած Renault ընկերությունը Ելիսեյան դաշտերում Սուրբ Ծննդյան լուսավորության պաշտոնական գործընկերն է:

ՆՈՐ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԼՈՒՅՍԵՐ

2012թ-ի նոյեմբերի 21-ից այդ լույսերը զարդարում են Ելիսեյան դաշտերի ավելի քան 200 ծառեր մեկ մղոն երկարությամբ հատվածում: Այս տարի հիմնականում օգտագործվել են երրորդ սերնդի լուսադիոդային լամպեր, ինչը համապատասխանում է Renault-ի շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված գերակայություններին: Նոր տեխնոլոգիաների օգտագորրծումը կնպաստի նաև էլեկտրաէներգիայի ծախսերի կրճատմանը: Լուսավորությունն ապահովելու համար ծախսվող մոտ 38000 կՎտ/ժ էներգիան կարտադրվի Պիրինեյան լեռնաշղթայի արևելքում տեղակայված Thémis արևային էլեկտրակայանից:

RENAULT-ն  Սուրբ Ծննդյան լուսավորության գործընկեր

Renault-ն առաջին ավտոարտադրողն էր, որը 100 տարի առաջ  գրասենյակ բացեց Ելիսեյան դաշտեր պողոտայի վրա:

Ի՞նչ է նորարարական լուսավորությունը: Նորարությունը Renault-ի գաղափարախոսության անբաժանելի մասն է: Կազմակերպությունը մշակում է հաճախորդների ակնկալիքներին համապատասխան հասանելի տեխնոլոգիաներ: Renault-ն միակ ավտոարտադրողն է, որը մատչելի մանրածախ գներով առաջարկում է էլեկտրամոբիլների ամբողջական շարք ՝ Kangoo Z.E, Fluence Z.E. Twizy և ZOE :

Իսկ ի՞նչ է Սուրբ Ծննդյան բնապահպանական լուսավորությունը: 1995թ-ից ի վեր Renault-ն ակտիվ բնապահպանական քաղաքականություն է վարում, որը հաշվի է առնում կազմակերպության ցանկացած գործարքի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա՝ ավտոմեքենայի կյանքի ցիկլի յուրաքանչյուր փուլում:  Այդ մոտեցումը նշանավորվում է Renault Eco2 խորհրդանիշով:

L’ATELIER RENAULT ցուցադրություն Ելիսեյան դաշտերի կենտրոնում

Արդեն երկրորդ տարին է, ինչ լուսավորված Ելիսեյան դաշտեր պողոտայի անցորդները կարող են այցելել L’Atelier Renault ցուցասրահը, որտեղ նրանց սպասում է տոնական տրամադրություն: L’Atelier Renault Café բարում նույնիսկ «Illuminations» անվամբ («Սուրբ Ծննդյանլուսավորում») նոր կոկտեյլ են հորինել: Այն կարելի է վայելել օրվա ցանկացած ժամի:

L’ATELIER RENAULT-ի մասին

L’Atelier Renault ցուցասրահը բաց է ամեն օր, ժամը 10:30-ից մինչև 23:30-ը (մինչև 1:30 ուրբաթ և շաբաթ օրերին): Այնտեղ ամեն օր կազմակերպվում են հատուկ միջոցառումներ՝ նվիրված Renault կազմակերպության վերջին արտադրատեսակներին և նորություններին: Ցուցադրության հրապարակի միջնահարկում տեղակայված է արահետներով և անցուղիներով L’Atelier Renault Café բար-ռեստորանը, որտեղ 12:00-ից մինչև 16:00-ը կարելի է ճաշել, իսկ 16:00-ից մինչև փակվելը՝ ընթրել կամ ուղղակի հանգստանալ՝ վայելելով աշխարհի ամենագեղեցիկ պողոտայի տեսարանը: Այստեղ կա նաև WiFi կապ, ավտոմեքենաների վաճառքի կետ, Renault-ի ապրանքանիշի վաճառասրահ, որտեղ այցելուները կարող են ձեռք բերել ֆիրմայի տարբերանշանով ապրանքներ:

 
Պիտակներ`
Joomlart

Վաճառվում է