АвтоМир

You are here

Քաղաքային քրոսովեր, որը փոխում է ձեր առօրյան

Էլ.փոստ
( 4 Votes )

Renault CapturRenault ընկերության նորարարությունների պատմությունը սկիզբ է առել դեռևս 1898 թվականից: Այդ ժամանակից ի վեր ընկերությունը յուրաքանչյուր նոր նախագծում մշտապես նոր մոտեցումեր է կիրառում` առաջնահերթ հաշվի առնելով հաճախորդի կարիքները:

Այսօր Renault-ն ներկայացնում է Captur առաջին քաղաքային քրոսովերը: Այն որակական առավելություն ունի շնորհիվ երեք տարբեր դասի ավտոմեքենաներին բնորոշ հատկությունների համադրության.

·         Արտահայտիչ ոճ, ղեկի և վարորդի նստարանի ամուր համակարգ՝ ինչպես ամենագնաց մեքենայում, 

·         Ընդարձակ, մոդուլային հատվածներով սրահ՝ ինչպես մինիվենում,

·         Քաղաքային սեդանի դինամիկություն, որը վարելիս մեծ բավականություն է պատճառում,

Captur-ը թողարկվել է նոր Clio-ից անմիջապես հետո և նախանշում է հաջորդ քայլը Renault-ի՝ Լորենս վան դեն Ակերի կողմից մշակած դիզայներական ռազմավարության մեջ:  

Renault Խմբի A արտադրական գծի B բաժնի տնօրեն Բենուա Բոշարի խոսքերով, - «Renault Captur-ը կոմպակտ, հավասարակշիռ արտաքինով, պրակտիկ քրոսովեր է: Այն լիովին կրում է Renault-ի «գեները» և հանդիսանում է իսկական «քրոսովեր կյանքի համար»:

Renault captur. քրոսովերի արտաքին տեսքը

Renault Captur-ի սահուն և հավասարակշռված ձևերը կերտում են ինքնավստահ, բայց չճչացող արտաքին: Մեքենայի պատկառելի տեսքը ներշնչված է Captur կոնցեպտ-ավտոմեքենայի դիզայնից, որից էլ այս մոդելը ժառանգել է հիշվող անունը:

Renault-ի նոր քրոսովերի բնական գծերը գրավիչ են, իսկ առջևի դիմապակու կտրուկ թեքվծությունն ընդգծում է մեքենայի դինամիկությունը: Կոմպակտ չափերը, ճանապարհային լուսածերպի ընդլայնումը, մեքենայից իջնելու ոտնակների պաշտպանական ծածկը թույլ են տալիս այն օգտագործել ցանկացած ճանապարհորդության ժամանակ: Reanult Captur-ին կարելի է հեշտությամբ ճանաչել:  Երկու գույների յուրօրինակ համադրությունը հետաքրքիր կոնտրաստ է ստեղծում տանիքի և դռների ու թափքի մնացած հատվածի հետ:

Renault captur. Սրահ ինչպես մինիվենում

Չնայած կոմպակտ չափերին, 4,12մ երկարությամբ Renault Captur-ը բավականին ընդարձակ և հարմարավետ է, որն ընդգծում է առաջ բերված դիմապակիով: Մեքենայի բացառիկ գունեղ ներքին հարդարանքը ջերմ և հարմարավետ միջավայր է ստեղծում՝   բազմազան նյութերի և գույների համադրության շնորհիվ:

Renault Captur-ը կարող է հպարտանալ նաև մինիվենին բնորոշ սրահի հարուստ սարքավորումներով և հարմարավետ աքսեսուրաներով՝ վարորդի բարձր նստարան, ընդարձակ բեռնախցիկ, սրահի մոդուլային բաժանում և նորարար լուծումներ իրերի պահպանման համար: Renault Captur-ի ստանդարտ կոմպլեկցիան չի զիջում բարձր գնային սեգմենտների ավտոմեքենաներին.  հեռահար հասանելիություն ապահովող քարտ, մեծ վերելք հաղթահարելու համար օժանդակ շարժիչ համակարգ, մեքենայի կայանումն ազդարարող սենսորներ ետնամասում:

Նաև առաջարկվում է նոր Renault R-Link մուլտիմեդիա համակարգը` տեղակայված սենսորային համակարգով կենտրոնական հատվածում, որը միանում է ընդհանուր ցանցին: Ներառված է նաև վեց դինամիկներով աուդիո համակարգ, Bluetooth®, տարածական աուդիո և Arkamys® որակյալ հնչողություն:

Renault captur. քաղաքային սեդանի դինամիկա և վարելու հաճույք

Renault Captur-ի համար օգտագործվել է Clio-ի արտադրական հարթակը, որը համարվում է B-սեգմենտի  հարմարավետ մեքենաների արտադրության էտալոն: Ավտոմեքենան ապահովում է լավագույն դինամիկա, շարժիչի հստակ աշխատանք  և վարման կառավարում:  

Այս մոդելն ունի և´ բենզինով, և´ դիզելային վառելիքով աշխատող շարժիչներ: Շարժիչները պատրաստվել են Renault-ի նորարարական տեխնոլոգիաների հիմքի վրա և իրենց սեգմենտում լավագույնն են՝ վառելիքի սպառման և CO2 (սկսած 96 գ / կմ-ից) արտանետումների նվազեցման տեսանկյունից:

Renault Captur-ը թողարկվում է Renault-ի Վալյադոլդի գործարանում, Իսպանիայում: Renault Captur-ը 2013 թվականի  մարտին կներկայացվի Ժնևի ավտոսրահում:

Աղբյուրը՝ www.captur.renault.com

 
Joomlart

Վաճառվում է