АвтоМир

You are here

Renault-ի լեգենդար հերոսները Ելիսեյան դաշտերում

Էլ.փոստ
( 1 Vote )

Ելիսեյան դաշտերում Renault-ի ցուցասրահը (L'Atelier Renault) 2013 թվականի հունվարի 19-ից ապրիլի 7-ը կներկայացնի ավտոմոբիլային ցուցահանդես՝ նվիրված ամենահայտնի ֆրանսիական ապրանքանիշերից մեկի անցյալին, ներկային և ապագային:

Ցուցահանդեսի այցելուներին սպասվում է տպավորիչ ճանապարհորդություն` լեգենդար ավտոմոբիլների պատմության աշխարհում: Այցելուները հնարավորություն կունենան տեղեկանալ վերջին տասնամյակում սպորտային ոլորտում Renault-ի ունեցած խիզախ ձեռքբերումների մասին և այցելել No limit! (անսահման) ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են Քրիստոֆ Մերլինի գունանկարները:

No limit!՝ անսահման հետաքրքրաշարժ պատմություն

No limit! ցուցա­հան­դեսում ներկայացված յուրօրինակ մեքենաների հավաքածուն ներկայացնում է Renault ապրանքանիշին բնորոշ համարձակ մտահղացումները և նորարաությունները: 

Ներկայացված են  Renault Type K-ը, 1920-30թթ-ի առաջամարտիկ Renault 40CV-ը, էքսպերիմենտալ Etoile Filante-ը (մետեոր), Alpine Le Mans A442-ը, RS27 շարժիչով Formula 1-ի բոլիդը, Megane RS Trophy-ին և ZOE-ին: Renault-ի ստեղծած այս բոլոր ավտոմեքենաները համարվում են «հերոսներ» և նշանակալի հետք են թողել մեքենաշինության պատմության մեջ:  Պատմությունը հիշում և ներկայացնում է այս մեքենաների սխրանքը:

Ցուցահանդեսի այցելուներին բացառիկ հնարավորություն է տրվում իմանալու, թե ինչպես են այս արտասովոր մեքենաները հաղթահարել ճանապարհի խոչընդոտները և մինչ օրս թելադրել ավտոմոբիլային նորարարությունների զարգացման ուղղությունը: Այս պատմության մանրամասները պատկերապատումների տեսքով ներկայացված են Քրիստոֆ Մերլինի գունանկարների ցուցա­հան­դեսում:

No limit! մրցույթ և ինքնագիր հեղինակի կողմից

Քրիստոֆ Մերլինը շատ է սիրում ավտոմեքենաներ: Այս տաղանդավոր նկարազարդողին հաջողվում է փոխանցել մեքենաների արագությունն ու հզորությունը, որն էլ  վառ կերպով ներկայացվել է «Նյուրբյուրգրինգ 57» պատկերապատումի հավաքածուի մեջ:

Երիտասարդ ընթերցողների համար նախատեսված բազմաթիվ ալբոմները հրատարակվել են Albin Michel, Le Seuil, Nathan և Milan տպագրատների կողմից: Քրիստոֆ Մերլինը հանդիսանում է նույն գերազանց վարպետությամբ մշակված մի շարք ճանապարհորդական նոթերի և պատկերապատումների հեղինակ:

Շաբաթ օրվա երկրորդ կեսին, մարտի 2-ին Քրիստոֆ Մերլինը ցուցահանդեսին ներկայացված պատկերապատումներով գրքերը կբաժանի իր  ինքնագրով: Միջոցառումը բաց է  հանրության համար:

L’Atelier Renault ցուցասրահի մասին

L’Atelier Renault ցուցասրահը բաց է ամեն օր, ժամը 10:30-ից մինչև 23:30 (մինչև 13:30 ուրբաթ և շաբաթ օրերին): Ամեն օր կազմակերպվում են հատուկ միջոցառումներ՝ նվիրված Renault կազմակերպության վերջին արտադրատեսակներին և նորություններին: Ցուցադրության հրապարակի միջնահարկում տեղակայված է արահետներով և անցուղիներով L’Atelier Renault Café բար-ռեստորանը, որտեղ 12:00-ից մինչև 16:00 կարելի է ճաշել, իսկ 16:00-ից մինչև փակվելը՝ ընթրել կամ ուղղակի հանգստանալ՝ վայելելով աշխարհի ամենագեղեցիկ պողոտայի տեսարանը: Այստեղ կա նաև WiFi կապ, ավտոմեքենաների վաճառքի կետ, Renault-ի ապրանքանիշի վաճառասրահ, որտեղ այցելուները կարող են ձեռք բերել ֆիրմայի տարբերանշանով ապրանքներ:

 

 
Պիտակներ`
Joomlart

Վաճառվում է