АвтоМир

You are here

Բոստոնի խորհրդատվական խումբը Renault-ին դասում է աշխարհի 50 ամենանորարար ընկերությունների շարքին

Էլ.փոստ
( 1 Vote )

2004-ից վեր հրապարակվող ամենամյա ռեյտինգային ցուցակներում ներկայացված են այն ընկերությունները, որոնք նորարարության ոլորտում երկարաժամկետ ներդրումային ծրագրեր են իրականացնում:

Բոստոնի խորհրդատվական խումբը Renault-ն գնահատել է որպես 2012-ի Ֆրանսիայի ամենանորարար ընկերություն: Աշխարհի 50 ամենանորարար ընկերությունների ցուցակում Renault-ն գրավում է 34-րդ տեղը:

Renault-ն այս տարվա հետազոտության մեջ ներկայացված հինգ ավտոմոբիլային ընկերություններից մեկն է: Բոստոնի խորհրդատվական խումբը ողջունում է Renault-ին զրոյական արտանետումներով ավտոմեքենաների արտադրության մեջ ներդրում կատարելու, Renault-Nissan դաշինքի և Daimler-ի հետ համագործակցություն ծավալելու, ինչպես նաև նորարար ռեսուրսների վերաբերյալ հստակ ռազմավարություն ունենալու համար: 2012-ի Ամենանորարար ընկերություններ հետազոտությունը հիմնված է հինգ խիստ սահմանված չափանիշների վրա՝ գնորդների սպասարկում, բրենդի արժևորում, գին-առաջարկ արժեք, վաճառքի իրականացման պարզություն և վաճառքի աճին միտված ծրագրերի պոտենցիալ:

Ամենանորարար ընկերությունների գնահատման ցուցակն առաջին անգամ ներկայացվել է 2004-ին: Հիմնվելով աշխարհի ամենախոշոր ընկերությունների 1,512 ղեկավարների հետ անցկացվող հարցումների վրա՝ այս ցանկը ընդգրկում է այնպիսի ցուցանիշներ, ինչպիսին են ընկերության ռազմավարության մեջ նորարարությունը որպես առաջնահերթություն ներառելը և գալիք տարիների ընթացքում նորարարական ծրագրերի մշակմանն ուղղվող ֆինանսական միջոցների ծավալները:

 
Պիտակներ`
Joomlart

Վաճառվում է