АвтоМир

You are here

RENAULT-ի թեստ-դրայվի հաղթողը կուղևորվի Բուլղարիա

Էլ.փոստ
( 2 Votes )

Կոմիտաս 47 հասցեում գտնվող «Մեգնա» ավտոսրահում տեղի ունեցավ «Ամառային ուղևորություն Ռենոյի հետ» ակցիայի գլխավոր մրցանակի՝ Բուլղարիա ուղևորության խաղարկությունը:

Երկու շաբաթ շարունակ 18 տարին լրացած ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի վարորդական իրավունքի առկայության դեպքում հնարավորություն ուներ փորձարկել ցանկացած մակնիշի Renault ավտոմեքենա և մասնակցել երկու հոգու համար նախատեսված դեպի Բուլղարիա առաջարկվող ուղեգրի խաղարկությանը: Թեստ դրայվի մասնակիցների թիվն անցավ 60-ը: Խաղարկության արդյունքում գլխավոր մրցանակը բաժին հասավ Լուսինե Վարդիկյանին: Մնացած բոլոր մասնակիցները ստացան հուշանվերներ Renault ապրանքանիշից:

«Թեսթ-դրայվին վարել եմ Renault Megane. շատ հարմարավետ ու լավ մեքենա է: Բուլղարիա ուղևորություն շահելն իսկական անակնկալ էր, ամուսնուս հետ կմեկնեմ հանգստանալու», - ասաց խաղարկության հաղթող Լուսինե Վարդիկյանը:

Փորձարկման համար առաջարկվում էին Megane, Fluence, Duster, բոլորովին նոր Logan և Sandero ավտոմեքենաները:

«Ուրախ ենք, որ Renault մակնիշի մեքենաների ամառային թեսթ-դրայվը մեծ ոգևորություն առաջացրեց և ակտիվ մասնակցություն խթանեց: Սա լավ առիթ էր, որպեսզի մասնակիցները ծանոթանային վերջերս Հայաստան ներմուծված տեխնիկական և դիզայներական նոր լուծումներով Logan, Sandero, Megan և Duster մեքենաների հնարավորություններին: Ապագայում ևս կնախատեսենք նման անակնկալներ, և Renault-ի յուրահատուկ մոդելների հետ շփման հնարավորություն կընձեռենք ավտոսիրողներին»,- նշեց Renault ընկերության հայաստանյան ներկայացուցչության մարքեթինգի տնօրեն Արտյոմ Պետրոսյանը:

RenaultLogan և Sandero մոդելներն արդեն վաղուց ծանոթ են հայաստանյան սպառողին: Այս մոդելների վաճառքի բարձր ցուցանիշները փաստում են, որ գին-որակ հարաբերակցության և հուսալիության շնորհիվ Logan-ը և Sandero-ն հայաստանյան շուկայում արժանացել են բարձր գնահատականի: Նոր Logan-ը և նոր Sandero-ն ներկայանում են 2013 թ-ին իրականացված նորարական դիզայնով և հագեցած են Renault-ի ամենաարդիական տեխնիկական լուծումներով: Հայաստանում ներկայացվում են այս մոդելների 1,2 և 1,6 լիտր ծավալի շարժիչով կոմպլեկտավորումները:

 
Պիտակներ`
Joomlart

Վաճառվում է