АвтоМир

You are here

Հայտնի է դարձել տարվա եվրոպական ավտոմեքենան

Էլ.փոստ
( 2 Votes )

Opel Ampera«Տարվա եվրոպական ավտոմեքենա» մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 1964թ.: Այս տարի մրցանակաբաշխության ժյուրին Եվրոպայի 23 երկրները ներկայացնող 59 ավտոմեբիլային պարբերականների լրագրողներից բաղկացած խումբ էր, որոնց հատուկ քվեարկությամբ ընտրվեց տարվա ավտոմեքենան: Պայմանների համաձայն մրցույթին կարող են մասնակցել միայն այն ավտոմոդելները, որոնք վաճառվում են առնվազն 5 եվրոպական երկրում և որոնցից կանխատեսվում է կամ արդեն առկա է տարեկան նվազագույնը 5000 հատ վաճառք:

Մասնակից մոդելները գնահատվում են հետևյալ չափանիշներով` դիզայն, հարմարավետություն, անվտանգություն, տնտեսում, հղկվածություն, արտադրողականություն, ֆունկցիոնալություն, ավտոտիրոջ բավարարվածություն և գին: Ներկայացված ավտոմեքենաներից նախ ընտրվում են 7-ը:  Ժյուրիի անդամները յուրաքանչյուր չափանիշի համար ունեն գումարային 25 միավոր, որը պետք է բաշխեն լավագույն 7-նյակի մեջ, որոնցից էլ ընտրվում են լավագույն եռյակը` ըստ վաստակած միավորների գումարի:

Opel Ampera

Opel Ampera

Այս տարի 2012թ. մեքենա է ճանաչվել հիբրիդ Opel Ampera-ն (նույնն է, ինչ նաև Vauxhall Ampera-ն եվրոպայում կամ Chevrolet Volt-ը ԱՄՆ-ում): Այն հավաքել է 330 միավոր:

Volkswagen up!

Volkswagen up!

281 միավորով երկրորդ տեղում է փոքրալիտրաժ Volkswagen up!-ը, իսկ Ford Focus-ը 256 միավորով զբաղեցրել է երրորդ տեղը: Հատկանշական է, որ այս եռյակը մրցույթում հաղթել է այնպիսի մոդելների, ինչպիսիք են` Range Rover Evoque-ը, Toyota Yaris-ը և Citroen DS5-ը:

Ford Focus

Ford Focus

Ընդ որում, Opel Ampera-ի հյուսիսամերիկյան նմանակը` Chevrolet Volt-ը, արժանացել է ԱՄՆ-ի տարվա ավտոմեքենա տիտղոսին:

Հիշեցնենք, որ Եվրոպայի անցած տարվա հաղթողը նույնպես էկոլոգիապես մաքուր ավտոմեքենա էր` Nissan Leaf-ը, իսկ Opel ընկերությունը վերջին անգամ Եվրոպայում հաղթող էր ճանաչվել 2009-ին. այն ժամանակ լավագույն մոդելը Opel Insigna-ն էր:

 
Joomlart

Վաճառվում է