АвтоМир

You are here

Նյու-Յորքը փոխում է դեմքը

Էլ.փոստ
( 2 Votes )

Nissan NV 200Այսօր մեկնարկած Նյու-Յորքի ավտոցուցադրության ժամանակ ներկայացվեց այն ավտոմեքենան, որը 2013թ.-ից դառնալու է հենց իր՝ Նյու-Յորքի դեմքը: Խոսքը, իհարկե, ավելի քան 13.000 դեղին տաքսիների մասին է: Մեկ տարվա ընթացքում Նյու-Յորքի տաքսիների ծառայություններից օգտվում է 600.000 ուղևոր, և տաքսիները վարում են ավելի, քան 800 միլիոն կիլոմետր:

 Այսօր Նյու-Յորքում կարելի է որպես տաքսի վարել երեք տիպի ավտոմեքենա. Ford Stretch Crown Victoria (սովորական տաքսի), Ford Escape Hybrid (էկոլոգիապես մաքուր տաքսի) և  Toyota Sienna (տարողունակ, մատչելի տաքսի): Սակայն վերոնշյալներից ոչ մեկը լիովին չի բավարարում Նյու-Յորքի ուղևորներին: Այդ պատճառով դեռևս 2007թ.-ին Նյու-Յորքի «Taxi and Limousine Commission (TLC)» կառավարական մարմինը, որը վերահսկում է Նյու-Յորքում տաքսի ծառայություն տրամադրող անհատներին և ընկերություններին, առաջարկեց տաքսու հետ կապ ունեցող բոլոր անձանց հարցաթերթիկներ լրացնել, որոնցով հնարավոր կլիներ բացահայտել գերազանց տաքսու հատկանիշները: Ամփոփելով առաջարկություններն ու ներկայացվող պահանջները՝ TLC-ն հրավիրեց առաջավոր ավտոարտադրողների, որոնք պետք է առաջարկություններ ներկայացնեին՝ արտաքին տեսքի, ուժային մեխանիզմի և սրահի հետ կապված: Բոլոր ներկայացված առաջարկություններից հավանության արժանացավ Nissan NV 200 մոդելը:  

Նյու-Յորքի քաղաքապետ Մայքլ Ռ. Բլումբերգը երեկ հայտարարեց, որ այն լինելու է երբևէ եղած ամենահարմարավետ և արագընթաց Նյու-Յորքյան տաքսին. բոլոր ստանդարտները նորացվել են:
2լ ծավալով 4-մխոցանի շարժիչով դիմաքարշակ ավտոմեքենան նախատեսված է վարորդի և 4 ուղևորի համար: Ավտոմեքենան ունի նաև մեծ բեռնախցիկ, սահող դռներ, թափանցիկ տանիք և ուղևորների առանձնացված օդորակման համակարգ: Սրահում աչքի են ընկնում ուղևորների շարժական տեխնիկայի (բջջային, IPad, դյուրակիր համակարգիչ և այլն) լիցքավորման համակարգը, հակաբակտերիալ ծածկույթը և հոտերը կլանող ակտիվ ածխածնայինշերտը, և այս ամենը դարձնում են տաքսով ուղևորությունն առավելագույնս հաճելի:
Ահա այն ավտոմեքենան, որն ամենահաճախադեպն է լինելու նյույորքյան բանուկ փողոցներում:

01-2014-nissan-nv200-taxi-ny 02-2014-nissan-nv200-taxi-ny 03-2014-nissan-nv200-taxi-ny 04-2014-nissan-nv200-taxi-ny 05-2014-nissan-nv200-taxi-ny 06-2014-nissan-nv200-taxi-ny 07-2014-nissan-nv200-taxi-ny 08-2014-nissan-nv200-taxi-ny 09-2014-nissan-nv200-taxi-ny 10-2014-nissan-nv200-taxi-ny 11-2014-nissan-nv200-taxi-ny 12-2014-nissan-nv200-taxi-ny 13-2014-nissan-nv200-taxi-ny 14-2014-nissan-nv200-taxi-ny 15-2014-nissan-nv200-taxi-ny 16-2014-nissan-nv200-taxi-ny

Nissan ընկերությունը կկառուցի իր NV200 տաքսիները Մեքսիկայում, և բազային մոդելի բացթողման գինը կլինի մոտ $29,700.

 
Joomlart

Վաճառվում է