АвтоМир

You are here

2013թ. Mercedes-Benz G-Class. ավելի հզոր ու խստաշունչ

Էլ.փոստ
( 7 Votes )

Mercedes-Benz G-ClassԲոլորին հայտնի զուտ տղամարդու այս ավտոմեքենան նորացվել և հզորացվել է: Նորամուծությունները ներկայացվեցին այս տարվա ապրիլին 4-5-ին` Նյու-Յորքի ավտոցուցադրության ժամանակ: Դեռ երբեք Mercedes-ի նորացված մոդելներն այսքան քիչ փոփոխություններ չէին կրել: Ավտոմեքենայի արտաքին տեսքը ճիշտ նման է նախորդ տարվա մոդելին. միայն լուսադիոդային լամպերի շարք է ավելացել լուսարձակների տակ, և կողքային հայելիներն են մի քիչ ձևափոխվել:

Սակայն լուրջ փոփոխություններ արվել են ավտոմեքենայի ուժային համակարգում: Մեծացել է սպասվող մոդելների շարժիչների հզորությունը, աշխատանքային ծավալը, ինչպես նաև փոփոխության է ենթարկվել սարքավորումների վահանակը:

Այսօր արդեն պատրաստ են 6լ ծավալով, 612 ձիաուժ հզորությամբ կրկնակի տուրբո V12 շարժիչով G65 AMG-ն և 5.5լ ծավալով, 544 ձիաուժ հզորությամբ կրկնակի տուրբո V8 շարժիչով G63-ը, ինչպես նաև V6 դիզելային շարժիչով Bluetec G350-ը: Հարկ է նշել, որ Mercedes ընկերությունը հայտարարել է, որ G65 մոդելը, G350 մոդելը և բոլոր մոդելների կաբրիոլեթ տարբերակները ԱՄՆ չեն ներմուծվելու:

022013mercedesg-class 032013mercedesg-class 042013mercedesg-class 052013mercedesg-class 072013mercedesg-class 082013mercedesg-class 092013mercedesg-class 102013mercedesg-class 112013mercedesg-class 122013mercedesg-class 132013mercedesg-class 142013mercedesg-class 152013mercedesg-class 162013mercedesg-class 172013mercedesg-class 182013mercedesg-class 192013mercedesg-class 202013mercedesg-class 212013mercedesg-class

 Ըստ պատվիրատուի ցանկության` սովորական, բազային հավաքվածքով մոդելները կարող են համալրվել ճոխության և հարմարավետության այնպիսի պարագաներով, ինչպիսիք են «Կույր կետում աջակցության համակարգը» և կայանման օգնական պարկտրոնիկները:
2013թ. G-Class մոդելները Եվրոպայի ավտոդիլերների մոտ և ավտոսրահներում հասնելի են լինելու այս տարվա հունիսից, իսկ ԱՄՆ-ում` օգոստոսից:

Եվրոպայում նոր G-Class-երի բազային գինն սկսելու է 85.300 եվրոյից:

 
Joomlart

Վաճառվում է