АвтоМир

You are here

TWIZY էլեկտրամոբիլի անմոռանալի պարը Renault-ի սրահում

Էլ.փոստ
( 3 Votes )

Renault TwizyՁեզ ենք ներկայացնում մամուլի հաղորդագրությունը.
«Մարտի 24-ին L’Atelier Renault-ում մեկնարկեց «Twizy՝ միացիր դրական էներգիային» ցուցահանդեսը, որտեղ ներկայացվում են գիշերային Փարիզի վառ գույները: Իրադարձության երաժշտական մասն ապահովել են Քեթի և Դեյվիդ Գետտաները` Renault Twizy էլեկտրամոբիլի համաշխարհային ներկայացուցիչները:

Ապրիլի 2-ից հսկայական էկրանի վրա ցուցադրվում է համաշխարհային ճանաչում ունեցող DJ-ի` «Alphabeat»-ի նոր տեսահոլովակը, որի գլխավոր դերում Twizy-ն է: Renualt-ն առաջարկում է ընկղմվել էլեկտրոնային-պարային երաժշտության աշխարհ: Facebook-ում հատուկ ծրագրի միջոցով հնարավոր է ստեղծել տեսահոլովակի սեփական տարբերակը և բացահայտել հատուկ Twizy-ի համար ստեղծված եռաչափ տարածական ձայնի եզակի հնարավորությունները:

alt

Renault Twizy-ն դեռ երբեք այսքան  ճկուն և դյուրաշարժ չի եղել: Ցուցահանդեսի կենտրոնական մասում արտադրական ռոբոտ KUKA-ի միջոցով էլեկտրամոբիլ Twizy-ն պարում և սավառնում է L’Atelier Renault-ի բեմի վրա՝ Դեյվիդ Գետտայի «Where Them Girls at» կոմպոզիցիայի խանդավառող ռիթմերի ներքո:

alt

L’Atelier Renault-ն բաց է ամեն օր` 10:30-ից մինչև 23:30, իսկ ուրբաթ, շաբաթ օրերին` մինչև 01:30: Տարվա ընթացքում այնտեղ անցկացվում են հատուկ միջոցառումներ՝ նվիրված Renault ընկերության վերջին նորույթներին և նորություններին: Այցելուները կարող են զբոսնել կախովի քայլուղիներով և միջնահարկով, այցելել վաճառքի տարածք և խանութի տաղավարում ձեռք բերել ֆիրմային ապրանքանիշով պարագաներ: Բացի այդ, օրվա ցանկացած ժամի կարելի է հանգստանալ Ելիսեյան դաշտերում և սնվել  L’Atelier Renault Café-ում: Ռեստորանի հյուրերի համար Wi-Fi-ն անվճար է:

alt

Մինչև ապրիլի 15-ը ցանկացողներն էլեկտրամոբիլների մասին ավելին իմանալու եզակի հնարավորություն ունեն՝ L’Atelier Renault-ում այցելելով Renault ZOE-ի էքսկլյուզիվ ցուցադրմանը, որի պրեմիերան կայացավ 2012թ-ին՝ ժնևյան ավտոսրահում:

L’Atelier Renault – 53, avenue des Champs-Élysées – 75008 Paris (France)

Switchboard: +33 811 88 28 11

Ֆաքս +33 1 76 89 10 14»

 
Joomlart

Վաճառվում է