АвтоМир

You are here

RENAULT-ն հայտարարում է DUSTER-ի մուտքը և գինը Հայաստանում

Էլ.փոստ
( 2 Votes )

Renault Duster2012 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Renault-ն Հայաստանի շուկայում կներկայացնի ամենասպասված մեքենաներից մեկը` նոր լուծումներով և հնարավորություններով Renault Duster ամենագնացը: Duster-ն արտադրվում է ընկերության՝ Ռումինիայում գտվող գործարանում: Ամենագնացների շարքում Renault Duster-ը հայտնի ֆրանսիական արտադրողի կողմից ներկայացվող մեքենաների առաջատար է, որն առանձնանում է վստահելիությամբ, բազմաֆունկցիոնալությամբ և մատչելիությամբ:

Հայկական շուկայում մեքենայի նախնական գինը սկսում է 11995 եվրոյիցi: Գին և որակ օպտիմալ հարաբերակցությունը ամրագրվում է նաև երեք տարի սպասարկման երաշխիքով: Մեքենաների ներկրումն ու իրացումը կազմակերպում է Հայաստանում Renault-ի պաշտոնական ներկայացուցիչ «Մեգնա» ընկերությունը:

Renault Duster–ը բազմակողմանի մեքենա է բոլորի համար, քանի որ ներդաշնակորեն միավորում է մեծ անցանելիությունը, հուսալիությունը, խցիկի ընդարձակությունն և գնի մատչելիությունը: Մեքենայի այս մոդելը ամենագնացների մեջ կարող է առաջատար դիրք գրավել և հեղափոխել այդ ոլորտը:

Renault Duster

«Duster-ը մուտքը Renault-ի համար զարգացման նոր փուլ էԱՊՀ երկրների շուկաներում: Duster-ի մեկնարկով կազմակերպությունը պատրաստվում է շուկայում նոր հատված ձևավորել` փոխելով պատկերացումները ամենագնացների մասին և դրանց շարքում առաջատար դառնալով: Գնորդին մատչելի գնով առաջարկվում է չորս քարշակ անիվներով ամենագնաց: Նոր Duster-ում համադրվում է Renault-ի` մեքենանաշինության մեջ ունեցած բազմամյա գիտելիքն ու փորձը», - նշում է Եվրասիայում Renault ընկերության կոմերցիոն տնօրեն Ֆաբրիս Կամբոլիվը:

Չորս քարշակ անիվներով մեքենայի դիզայնը

Renault Duster-ը առաջին իսկ պահից ներկայանում է որպես լիարժեք չորս քարշակ անիվներով մեքենա: Մեքենայի առաջամասը վստահություն է ներշնչում. լայն անվաթևերը և ռադիատորի քրոմացված պաշտպանական ցանցը հավաստում են, որ Renault Duster-ն իսկական ամենագնաց է: Գետնից նշանակալի բարձրությունը, թափքի պահպանությունն և անիվների արտահայտիչ կամարները վստահություն են ներշնչում ուղևորվելու նույնիսկ ամենադժվարին ճամփորդության:

Renault Duster

Renault Duster-ը աչքի է ընկնում կոմպակտ դիզայնով, որը հնարավորություն է տալիս ճամփորդել թե´ քաղաքային, և թե´ դժվարանցանելի ճանապարհներով: Հզորության հետ մեկտեղ արժանավոր և համեստ տեսքով Renault Duster-ը փաստում է ամենագնաց լինելու մասին:

Renault Duster-ը ստեղծված է աշխարհում ցանկացած երկրի ցանկացած ճանապարհով և բնակլիմայական պայմաններում երթևեկելու համար: Թափքի ուժեղացված ստորին հատվածը հարմարեցված է դժվարանցանելի ճանապարհներով երթևեկելու համար: Այն ունի գետնից ավելի քան 200 մմ բարձություն և ճկուն շրջանցելիության՝ 30° ներսի և 35° դրսի անկյան տակ:

Renault Duster-ը օգտագործման տեսանկյունից պարզ մեքենա է: Այն ունի մեծ անցանելիություն՝ շնորհիվ կոմպակտ չափսի և թեթև քաշի (1180 կգ երկու քարշակ անիվներով տարբերակի և 1280 կգ չորս քարշակ անիվների դեպքումii): Չորս քարշակ անիվներով տարբերակում կառավարման համակարգն ունի այնպիսի դասավորվածություն, որ հնարավորություն է տալիս ինտուիտիվ և հարմարավետ կառավարել մեքենայի ընթացքը:

Դժվար է Renault Duster-ին մրցակից գտնել գին-որակ հարաբերակցության տեսանկյունից, քանի որ այս մեքենայում համադրվում են անվտանգության օպտիմալ մակարդակը, լիարժեք վստահելիությունն ու շահագործման ոչ բարձր արժեքը, որն ապահովում է տնտեսող շարժիչի կառուցվածքը:

Խցիկի հարմարավետությունը

Renault Duster-ում հարմարավետ տեղավորվում է հինգ չափահաս մարդ: Ե´վ առջևում, և´ ետնամասում նստած ուղևորները կարող են վայելել նույն հարմարավետությունը, ինչ Renault Logan-ի խցիկում: Բեռնախցիկը նույնպես տպավորիչ է՝ հաշվի առնելով մեքենայի կոմպակտությունը: Մոդելից կախված՝ բեռնախցիկն ունի 475 դմ³ ISO ծավալ: Հետևի ծալված նստատեղի պարագայում Renault Duster-ի բեռնախցիկի ծավալը փոփոխությունից կախված կազմում է ավելի քան 1600 դմ³ ISO:

2012-ին Renault Duster-ը առաջ անցավ ռուսաստանյան շուկայում ներկայացված բոլոր նորույթներից: Իսկ 2011-ին «Авто@Mail.Ru-ի խմբագրության ընտրություն» անվանակարգում արժանացել է փորձառու ժյուրիի «Լավագույն ավտոմեքենա 2011 ըստ Ռունետի» մրցանակին:


i Ներկայացված գինը նախնական է և կարող է փոփվել կախված տեղափոխման ծախսերից:

ii Սա մեքենայի միջին քաշն է՝ առանց ուղևորների և վարորդի, ինչպես նաև առաց հավելամասերի:

 

 
Պիտակներ`
Joomlart

Վաճառվում է