АвтоМир

You are here

Ավտոլուրեր

2012թ. լավագույն շարժիչները

Էլ.փոստ
( 6 Votes )

շարժիչԱշխարհում լավագույն շարժիչը Ford-ի 1-լիտրանոց շարժիչն է: Այսպիսի եզրահանգման է եկել International Engine Of The Year-2012՝ «Տարվա միջազգային շարժիչ-2012» հեղինակավոր մրցույթի ժյուրին: 3-մխոցանի, 1լ ծավալով նորագույն Ecoboost շարժիչը, որի ամենուժեղացված տարբերակն ունի 125 ձիաուժ հզորություն, հաղթել է միաժանանակ 3 անվանակարգում. «Տարվա Գրան-պրի մրցանակակիր», «Մինչև 1լ ծավալով շարժիչ», «Նոր շարժիչ»:

Ընթերցել...

Volvo S60-ը՝ աներևակայելի հզորացված

Էլ.փոստ
( 4 Votes )

Volvo S60 PolestarVolvo շվեդական ավտոարտադրող ընկերությունը մեծ ջանքեր է ներդրել նորացված և հզորացված S60-ի արտադրության համար, որը Mercedes-Benz C63 AMG և BMW M3 ավտոմոբիլների արժանի մրցակիցն է դարձել: Լուրեր էին պտտվում, որ նոր Volvo S60 Polestar ցուցանմուշը կունենա XC90-ի V8 շարժիչը, սակայն ընկերության հմուտ ինժեներները այլ լուծում գտան. այժմ ավտոմեքենան կրում է S60-ի T6 շարժիչի վրա հավաքած Garret տուրբոմխոցով շարժիչ, որի հզորությունը հասցված է 508 ձիաուժի և ունի շուրժ 575 Նյուտոն-մետր ուժի մոմենտ՝ ի տարբերություն ստանդարտ S60-ի՝  208 ձիաուժ հզորությամբ և 134 Նյուտոն-մետր ուժի մոմենտով շարժիչի: Ավտոմեքենայի փոխանցման տուփը 6-ասիճան մեխանիկան է:

Պիտակներ`
Ընթերցել...

KTM X-Bow

Էլ.փոստ
( 3 Votes )

KTM X-BowKTM X-Bow-ի մասին շատ դրական արձագանքներ են հնչել այն բանից ի վեր, ինչ սրա առաջին տարբերակը ներկայացվեց 2007թ.-ին՝ Ժնևի ավտոցուցադրության ժամանակ:

Այս 290կմ/ժ առավելագույն արագությամբ մրցավազքային ավտոմեքենան 100կմ/ժ-ի է հասնում 3.9 վայրկյանում: Այն ունի 2.0լ ծավալով 240 ձիաուժ հզորությամբ շարժիչ (որը նախագծել և պատրաստել է Audi ընկերությունը) և ընդամենը 700կգ քաշ:

Պիտակներ`
Ընթերցել...

2013-ի Buick Verano-ն

Էլ.փոստ
( 3 Votes )

Buick VeranoՎերջերս շատ խոսակցություններ են պտտվում Buick Verano-ի և հատկապես վերջինիս հանրահայտ ջրահովացման համակարգի շուրջ: Սակայն իրական ավտոգնահատողի համար էականն ուժային համակարգն է՝ շարժիչի մեծ հզորությամբ և մեխանիկական փոխանցման տուփով:

 Ահա նախորդ տասնամյակում ամենագրավիչ Buick-ը՝ 2013թ.-ի մոդել հանդիսացող Verano Turbo-ն՝ 250 ձիաուժ հզորությամբ, 352.5 Նյուտոն-մետր ուժի մոմենտով և 6-աստիճան մեխանիկական փոխանցման տուփով: General Motors-ի 2.0լ ծավալով Ecotec շարժիչով Verano Turbo -ն 100կմ/ժ արագության է հասնում ընդամենը 6.2 վայրկյանում:

Պիտակներ`
Ընթերցել...

Mercedes-Benz SLS AMG GT

Էլ.փոստ
( 3 Votes )

Mercedes-Benz SLS AMGMercedes-Benz ընկերությունը պատրաստվում է այս տարի շուկայից ամբողջովին հանել Mercedes-Benz SLS AMG-ն ու 2012թ. նոյեմբերից փոխարինել այն լրիվ նորացված Mercedes-Benz SLS AMG GT-ով, որը համարվում է 2013թ. մոդել: Այն հասանելի կլինի ռոդսթեր (երկտեղանի) և կուպե (չորստեղանի ու երկդռնանի) տարբերակով:

Ընթերցել...

Volvo C90 հիբրիդ կուպե

Էլ.փոստ
( 3 Votes )

Volvo C70Շվեդական ավտոարտադրող Volvo ընկերությունը մոտ ապագայի ամենագրավիչ նախաձեռնությունը տեսնում է ավելի լայն և ճոխ կուպեի ստեղծման մեջ: Այն նախատեսում է պատրաստել մի կուպե, որը կխամրեցնի այս տարվա C70-ի փառքը (նկարները ներկայացված են ստորև), սակայն որը կառուցված կլինի ներկայիս C90-ի նմանությամբ: Մոդելը ոտք է մեկնելու այնպիսի ուժեղ մրցակիցների հետ, ինչպիսին է Mercedes-Benz E-Class Coupe-ն, որը նշանակում է, որ Volvo-ն կստեղծի նաև C90-ի կաբրիոլեթ տարբերակ:

Ընթերցել...

Էջ 5-ը 21-ից

Joomlart