АвтоМир

You are here

Ավտոլուրեր

Renault-ն Ռուսաստանում երեխաներին սովորեցրեց երթևեկության կանոնները

Էլ.փոստ
( 2 Votes )

altՍ.թ. մայիսի 24-ին Մոսկվայում Renault-ի աջակցությամբ անցկացվեց երթևեկության երիտասարդ տեսուչների (ԵԵՏ) քաղաքային հերթական հավաքը: Միջոցառմանը մասնակցեցին 10-12 տարեկան երեխաներ` մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում անցկացված մրցույթներին հաղթած ԵԵՏ-ի տասը թիմերից: Մրցույթին մասնակցեցին ավելի քան 1500 երեխաներ, ովքեր Renault-ի հետ միասին սովորեցին երթևեկության կանոնները:

Պիտակներ`
Ընթերցել...

Peugeot 301-ը կսպառվի ամենաշատը

Էլ.փոստ
( 1 Vote )


Peugeot 301Այս տարվա սեպտեմբերի 27-28-ին Փարիզում կայանալիք ավտոցուցադրության ժամանակ ֆրանսիական Peugeot ավտոարտադրող ընկերությունը կներկայացնի նոր 301 մոդելը: Ավտոմեքենան նախատեսված է շատ երկրների լայն շուկայի համար, քանի որ կառուցվել է՝ հաշվի առնելով տարբեր երկրների շոգ կամ ցուրտ կլիման, ինչպես նաև վատ ճանապարհները:

Ինչպես հայտարարում է ավտոարտադրողը, սա այն նորույթն է, որով ընկերությունը պատրաստվում է նվաճել նոր շուկաներ, և համոզված է, որ այն շուտով կդառնա Peugeot մակնիշի ամենաշատ վաճառվող ավտոմեքենան:

Պիտակներ`
Ընթերցել...

Malibu-ն կդառնա Chevrolet-ի դրոշակակիրը

Էլ.փոստ
( 1 Vote )

Chevrolet MalibuChevrolet-ն մտադիր է սկսել Եվրոպայում նոր Malibu-ի վաճառքը՝ որպես իր դրոշակակիր մոդելի: Այսպիսով ապրանքանիշի տեր General Motors-ը պատրաստվում է հանել այն կոմպակտ ավտոմեքենաների ցածր գնային տիրույթից, ընդ որում միջին չափսի նոր սեդանը կհայտնվի Գերմանիայի ավտոսրահներում արդեն իսկ այս տարվա հուլիսից: Ի սկզբանե Malibu-ն կառաջարկվի բենզինային 2.4լ ծավալով, 167 ձիաուժ հզորությամբ շարժիչով կամ դիզելային 2լ ծավալով, 160 ձիաուժ հզորությամբ շարժիչով, և մոդելների նվազագույն գինը կլինի 29.900 եվրո:   

Պիտակներ`
Ընթերցել...

Formula Renault 3.5

Էլ.փոստ
( 1 Vote )

Formula Renault 3.5Formula Renault 3.5-ը Ռուսաստանում կներկայանա Renault համաշխարհային շարքի ցուցադրությանը: Formula Renault 3.5-ը՝ Renault-ի համաշխարհային շարքի սպորտային առաջատարը, 2012թ-ին ներկայացնում է նոր մեքենա: Formula Renault 3.5 մեքենան նախատեսված է Ֆոլմուլա-1-ի ամենատաղանդավոր երիտասարդ մասնակիցներին նախապատրաստելու համար և առանձնանում է բազմաթիվ տեխնիկական նորույթներով՝ հատկապես աէրոդինամիկայի և անվտանգության առումով: Հանրությունը այս սպորտային մեքենան գործողության մեջ տեսնելու հնարավորություն ունեցավ մայիսի 4-6 Բարսելոնայում կայացած մրցույթին, ինչպես նաև կտեսնի Մոսկվայում հուլիսի 14-15-ը F1T դասի Moscow Raceway վազքուղում՝ Նովորիժսկի ավտոմայրուղու 77կմ վրա:

Պիտակներ`
Ընթերցել...

Վիշապ Jeep-ը

Էլ.փոստ
( 4 Votes )

Jeep Wrangler UnlimitedՉինաստանի ավտոշուկան աշխարհում մեծագույններից է, այդ պատճառով բոլորն են աշխատում իրենց տեղն ունենալ այնտեղ: Համաշխարհային ավտոարտադրության միտումներից ետ չմնալով` Jeep ապրանքանիշը նույնպես ձգտում է առաջատարության Չինաստանում: Եվ, ըստ փաստացի տվյալների, Chrysler խմբի հայտնի ամենագնացների սպառման երկրորդ շուկան Չինաստանն է` Հյուսիսային Ամերիկայից հետո: Ի պատիվ այս հաջողության` Chrysler-ն ապրիլի 23-24-ին Պեկինի ավտոցուցադրության էր ներկայացել յուրահատուկ Jeep Wrangler-ով: Այն լիովին վիշապային մոտիվներով է` բախարգելներից մինչև տանիք ու անիվներ մուգ սև նեկված և բրոնզաոսկեգույն վիշապներ դաջած առջևի ծածկին և ձախ կողքային մասում: Յուրօրինակ էին նաև պահեստային անիվի ծածկը և շարժիչի ածխածնային  մանրաթելային ծածկը:

Ընթերցել...

Audi-ի առաջատար հիբրիդային տեխնոլոգիաները

Էլ.փոստ
( 3 Votes )

Audi A6 LAudi-ն վերջապես սփռեց իր նորագույն հիբրիդային տեխնոլոգիաները A6 L-ի վրա: Գերմանական ավտոարտադրողն առաջին անգամ ներկայացրեց իր e-Tron տեխնոլոգիայով կառուցած Audi A6 L-ը ապրիլի 23-24-ին ՝Պեկինի ավտոցուցադրության ժամանակ:

Այս հիբրիդ ցուցանմուշը, ի շնորհիվ էլեկտրամոբիլների կառուցման Audi-ի մոտեցման, միայն էլեկտրական էներգիայով սնվելով ընթանում է մոտ 78կմ՝ մինչև 60կմ/ժ արագությամբ: Հողուկ հովացման համակարգով լիթիում-իոնային մարտկոցներն աշխատեցնում են 95 ձիաուժ հզորությամբ էլեկտրական շարժիչը, իսկ 211 ձիաուժ հզորությամբ 2.0լ ծավալով 4-մխոցանի տուրբոշարժիչը կարող է միացվել ցանկացած պահի՝ ավտոմեքենան ավելի հզորացնելու կամ ավելի երկար ճանապարհ անցնելու համար: A6 L e-Tron-ը լիարժեք հիբրիդ է, այսինք կարող է ընթանալ ինչպես հիբրիդ ռեժիմով, այնպես էլ միայն էլեկտրականությամբ կամ միայն բենզինով:

Ընթերցել...

Էջ 6-ը 21-ից

Joomlart