АвтоМир

You are here

Ավտոլուրեր

Առաջին եռամսյակի արդյունքների ամփոփումը 2012թ մարտի 31-ի դրությամբ

Էլ.փոստ
( 3 Votes )

RenaultRenault խմբի հասույթը 2012թ.-ի առաջին եռամսյակում հասել է 9,535 մլրդ. եվրո , որը 8,6% ավելի ցածր է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
- Ավտոմոբիլային ոլորտի հասույթը կրճատվել է 9.6%-ով:
- Խումբը վաճառել է 638 498 մեքենա, որը 7,9%-ով պակաս է 2011թ-ի առաջին եռամսյակից
- Շարունակվում է Renault բրենդի աճը Եվրոպայի սահմաններից դուրս՝ մասնավորապես
Բրազիլիայում և Ռուսաստանում: Վաճառքն ընդլայնվել է 12,3%-ով՝ մինչև 291 177 ավտոմեքենա, որը կազմում է Խմբի ամբողջ վաճառքի 46%-ը: Շուկայական մասնաբաժինը ավելացել է Եվրոպայի սահմաններից դուրս չորս տարածաշրջանային շուկաներից երեքում :

Պիտակներ`
Ընթերցել...

Arrinera` $160.000-ով

Էլ.փոստ
( 3 Votes )

ArrineraԿան երկրներ, որոնցից սպասում ենք գերմեքենաներ. Իտալիան, Գերմանիան, Անգլիան, ԱՄՆ-ը ու Ճապոնիան: Անգամ Ֆրանսիան ու Շվեդիան են մի քանի հիշարժան մոդելներ թողարկել: Սակայն Լեհատանը՞: Այն մինչև վերջերս իսկի չէր էլ հավակնում ուշագրավ ավտոմեքենաների արտադրությամբ փայլելուն, սակայն Arrinera Automotive լեհական ավտոարտադրող ընկերությունը նպատակադրվել է փոխել այս մոտեցումն ավտոշուկայում: Դեռ անցած տարվանից լուրերին էին պտտվում, որ Լեհաստանում պատրաստվում են արտադրել հիասքանչ գերավտոմեքենա, և ահա, արդեն պատրաստ են բոլոր մասնրամասները` ներառյալ առանձնահատկությունների նկարագրությունն ու գինը:

Ընթերցել...

Bugatti Veyron-ը զրկվել է տանիքից

Էլ.փոստ
( 6 Votes )

Bugatti Veyron Grand Sport L'Or BlancՀատուկ ապրիլի 23-24-ին Պեկինում անցկացված ավտոցուցադրության համար Bugatti-ն կառուցել էր յուրահատուկ մի մոդել` միակ օրինակով: Այն ստեղծված էր իր հանրաճանաչ  Veyron սպորտային գերավտոմեքենայի մոտիվներով և ուներ միևնույն տեխնիկական հնարավորությունները: Հիմնական տարբերությունն այն էր, որ այս յուրահատուկ մոդելը զրկվել էր կարծր տանիքից: Այն ստեղծված է հենց այն նույն Königliche Porzellan Manufaktur ընկերության հետ համագործակցության արդյունքում, որի նախագծով գունազարդվել էր հանրահայտ կարմիր ու սև Bugatti Veyron Grand Sport L'Or Blanc-ը:

Ընթերցել...

Սպասվող Porsche Macan-ը

Էլ.փոստ
( 3 Votes )

Porsche MacanԵրեկ ֆոտոլրտեսների աչքին է զարնել 2013թ.-ին սպասվող Porsche Macan քաղաքային ամենագնացը, և նրանց հաջողվել է մի քանի կադր լուսանկարել: Սա սպասվող մոդելի թեստային տարբերակն էր, որը հանվել է փորձարկման երթևեկության մեջ: Ինչպես երևում է նկարներից` այն մի քանի մաս ունի Porsche Gayenne-ից, և տանիքի ընդհանուր գծերը հատուկ են փոքրածավալ քաղաքային ամենագնացներին:

Պիտակներ`
Ընթերցել...

VolksWagenGroup՝ մարտահրավեր ավտոաշխարհին

Էլ.փոստ
( 3 Votes )

Porsche 960VolkswagenGroup ավտոարտադրող ընկերությունների խումբը ուշադրությունը սևեռել է 32 մոդելների վրա, որոնք արտադրվելու են հետագա 5 տարիների ընթացքում: Նպատակը 2018թ.-ին «Աշխարհի խոշորագույն ավտոարտադրող» կոչումը նվաճելն է: Ավտոմոբիլային մոդելաշարը կառուցված է 3 տիպի հիմնահարթակների վրա.

 

Ընթերցել...

Պատրաստեք 76սմ-անոց Bugatti տանը

Էլ.փոստ
( 4 Votes )

Bugatti Veyron մանրակերտՇատերեն են երազում Bugatti Veyron-ի մասին: Իսկ ում չի հաջողվում ունենալ դրանից, այժմ հնարավորություն ունեն ինքնուրույն պատրաստել մի բան, որի գոյությունը կշոյի աչքը: Visual Spicer գրաֆիկական դիզայներների հանրահայտ խումբը պատրաստել է Bugatti Veyron-ի մանրակերտը ստվարաթղթով: Ավելին, խումբը թույլ է տալիս բոլորին իր պաշտոնական կայքից անվճար քաշել ուրվագծերը և ուղեցույցը, որոնցով կարելի է հեշտությամբ պատրաստել 76սմ-անոց հսկայական, տեսքով իրականին շատ մոտ մանրակերտը տանը` երեխաների կամ ընկերների հետ: Ընդամենը պետք է քաշել ու ստվարաթղթի վրա տպել 44 գունավոր էջ և կտրատել 159 մաս: 

Պիտակներ`
Ընթերցել...

Էջ 7-ը 21-ից

Joomlart