АвтоМир

You are here

Ավտոլուրեր

Nissan Juke-R. սահմանափակ խմբաքանակ

Էլ.փոստ
( 5 Votes )

Nissan Juke-RԵրազանքներն իրականանում են: Nissan-ը հայտարարել է, որ պատրաստվում է թողարկել սարսափազդու Juke-R` խիստ սահմանափակ քանակով: Այս որոշումն ընդունվեց այն բանից հետո, երբ մոդելի ցուցանմուշը խիստ ջերմ ընդունելության արժանացավ Դուբայում: Արդեն ստացվել են 3 օրինակի պատվերներ և դրանք շարունակվելու են հետագա չորս շաբաթների ընթացքում: Այս յուրօրինակ, հատուկ թողարկման Juke-R-ի շարժիչը կլինի 545 ձիաուժ հզորությամբ` ի տարբերություն սովորական Juke-R-ի 480 ձիաուժի, սակայն այն կունենա 2012թ. արտադրության Juke-R-ի փոխանցման տուփը: Ինչպես կարող եք դատել նկարներից, այս մոդելը մի քանի մաս էլ 2010թ. GT-R-ից ունի: 

Ընթերցել...

Renault-ն` 65-րդ Կաննի կինոփառատոնի պաշտոնական գործընկեր

Էլ.փոստ
( 2 Votes )
altՇուրջ երեսուն տարի Renault-ն Կաննի փառատոնի պաշտոնական գործընկերը հանդիսացող միակ ավտոարտադրողն է: Այս տարի Կաննի կինոփառատոնին ավտոպարկում կցուցադրվեն Renault-ի 250 մեքենաներ՝ Fluence Z.E և Twizy էլեկտրամոբիլների գլխավորությամբ:
Renault էլեկտրամոբիլները Կաննի փառատոնում
Մայիսի 16- 27-ը RenaultLatitude մակնիշի մեքենաները և փառատոնի պատմության մեջ առաջին անգամ ներկայացվող էլեկտրամոբիլ Fluence Z.E-ին մինչ կարմիր գորգ կտեղափոխեն կինոաստղերի, տաղանդավոր նորահայտ աստղերի, պրոդյուսերների և ռեժիսորների: Իսկ վերջերս Ֆրանսիայում թողարկված կոմպակտ չորսանիվ էլեկտրամոբիլ Twizy-ն ու Megane CC Floride կաբրիոլեթը կինոփառատոնի մասնակիցների համար անհոգ և ուրախ մթնոլորտ կապահովեն:
Ընթերցել...

Nissan Cima. հինգերորդ սերունդ

Էլ.փոստ
( 7 Votes )

Nissan CimaNissan-ը մտադիր է վերադարձնել Cima մոդելային անվանումը ճապոնական ավտոշուկա: Այս անվանմամբ վաճառքի կհանվի Infiniti M35h հիբրիդ սեդանի երկարացված տարբերակը. վերջինս ներկայացվել է ապրիլի 23-24-ին Պեկինում:

Այսօր Nissan Cima-ն համարվում է Toyota Crown Majesta-ի մրցակիցը (1988-2010 թթ. վաճառվել է այս մոդելային անվանումը կրող Nissan-ի 280 000 օրինակ):

Պիտակներ`
Ընթերցել...

ADAC-ը բացահայտել է ամենահուսալիներին

Էլ.փոստ
( 5 Votes )

ADAC-ը բացահայտել է ամենահուսալիներինՀամագերմանական ավտոմոբիլային ակումբը (ADAC) հրապարակել է 2011թ. արտադրության ավտոմեքենաների շարքում ամենահուսալիների ցանկը: Այն ուսումնասիրել է անցած տարում տեղի ունեցած 230 000 վթարներ և խափանումներ, ընդ որում այս խոշորագույն ակումբի ավտոմասնագետների կողմից միայն 2011թ.-ի ընթացքում վերացվել է ավելի քան 4 միլիոն խափանում: Եվ հաշվի առնելով խափանումների պատճառներն ու վթարների հետևանքները` ակումբը բացահայտել է լավագույն տասնյակին:

Ընթերցել...

Կարտադրվի Maserati ամենագնաց

Էլ.փոստ
( 5 Votes )

Maserati KubangԱպրիլի 23-24-ին Պեկինի ավտոցուցադրության ժամանակ թանկարժեք ավտոմոբիլների իտալական ավտոարտադրող Maserati ապրանքանիշի տերերը հայտարարեցին, որ դա վերջին անգամն է, որ Maserati ամենագնացը ներկայացվում է որպես ցուցանմուշ: Հաջորդ ավտոցուցադրության ժամանակ ընկերությունը հանրությանը կներկայացնի արդեն սերիական արտադրության հանվող տարբերակը:

Ընթերցել...

2 միլիոնանոց Bertone Nuccio ցուցանմուշը

Էլ.փոստ
( 3 Votes )

Bertone NuccioԻտալական Bertone ավտոդիզայներական ընկերությունը, որն այս տարվա ապրիլի 23-24-ը Պեկինում ներկայացրեց Nuccio ցուցանմուշը, հենց ցուցադրվող օրինակը կվաճառի չինացի կոլեկցիոների մոտ 2 միլիոն եվրոյով: Դիզայներական ընկերության ղեկավար Մարկո Ֆիլիպպի խոսքով` ավտոցուցադրությունից հետո բանակցություններ են վարվում տվյալ նմուշի ձեռքբերման շուրջ, և նա կոլեկցիոներից 2 միլիոնից պակաս չի պահանջելու, քանի որ ցուցանմուշի պատրաստման վրա ծախսվել է 15.000 աշխատանքային ժամ:

Ընթերցել...

Էջ 8-ը 21-ից

Joomlart