АвтоМир

You are here

Ավտոլուրեր

Volkswagen-ը ներկայացրեց էլեկտրամոբիլ «բզեզը»

Էլ.փոստ
( 3 Votes )

Volkswagen BeetleԱպրիլի 23-24-ին Պեկինում անցկացվող ավտոցուցադրության ժամանակ Volkswagen ընկերությունը ներկայացրեց իր նոր էլեկտրամոբիլ «բզեզը»՝ Volkswagen E-Bugster կաբրիոլեթը: Դատելով արտաքին տեսքից՝ այն շատ նման է  Volkswagen Beetle-ին, միայն թե բաց տանիքով:

Ընթերցել...

Renault Talisman-ը Պեկինում

Էլ.փոստ
( 3 Votes )

Renault TalismanRenault-ն չինական շուկա  է ներկայացրել նորույթ մեքենա՝ Talisman-ը: Այն իր մեջ ամփոփում է «գործնական շքեղություն» կոնցեպցիան և հավանության է արժանացել չինական գնորդի կողմից: Այն իրենից ներկայացնում է միջոցների նպատակահարմար և խելամիտ ներդրում ամենօրյա օգտագործման հարմարավետ ու գործնական ավտոմեքենայի մեջ: Նրբագեղ դիզայնն ու իր տեսակի մեջ լավագույն ներքին հարդարանքն ուղղված են պահանջկոտ երիտասարդ գործարարներին, ովքեր ցանկանում են ձեռք բերել մեքենա՝ իրենց անձնական և գործնական պահանջներին համապատասխան: Talisman-ն արտադրվում է Կորեայի Renault Samsung Motors գործարանում, իսկ 2012թ.-ի հունիսի կեսերից կարտահանվի Չինաստան՝ 38 652 եվրո մեկնարկային գնով:

Պիտակներ`
Ընթերցել...

Bentley ամենագնաց

Էլ.փոստ
( 8 Votes )

Bentley EXP 9 FBentley-ն արդեն երկար ժամանակ է, ինչ ակնարկում է ճոխ ամենագնացի արտադրության հնարավորության մասին: Եվ ահա, այս տարվա մարտի 5-ից 6-ին Ժնևի ավտոցուցադրության ժամանակ առաժին անգամ ներկայացվեց երկար սպասված ամենագնացը՝ Bentley EXP 9 F անվանմամբ: Տեսնելով այս մոդելը՝ ավտոցուցադրության հյուրերը մի պահ հիասթափություն զգացին. ավտոմեքենայի տեսքն այնքան կանխատեսելի էր, այնքան նման նույն մակնիշի սեդանին…

Ընթերցել...

Ամերիկյան համբույրի ուժը...

Էլ.փոստ
( 4 Votes )

Dodge ViperԱյս տարի Նյու-Յորքի ավտոսրահում տեղի ունեցավ ցուցահանդեսի թերևս ամենասպասված պրեմիերան. համաշխարհային հանրությանը պաշտոնապես ներկայացվեց ամերիկյան հզորության խորհրդանիշ, Վայրի արևմուտքի սպորտային կրքերի ու կատաղի էմոցիաների դրսևորում Dodge Viper-ի նոր սերունդը:

Ռալֆ Ժիլը, ով SRT (Street and Racing Technology) թյունինգային բաժանմունքի ղեկավարն է, ներկայացնելով լեգենդար սպորտքարը, չի զսպել իրեն ու նույնիսկ համբուրել է ավտոմեքենան հենց ցուցադրման տաղավարում...

Ի դեպ,նոր Viper-ի շարժիչը մթնոլորտային ուժային ագրեգատների շարքում դեռևս ամենահզորն է աշխարհում: 

Վահե Մակարյան

Դիտել նկարադարանը

 

Lamborghini ամենագնաց. իրական երազանք

Էլ.փոստ
( 9 Votes )

Lamborghini UrusLamborghini ապրանքանիշի տեր VolkwagenGroup-ը մշտապես հայտարարել է, որ դեռ շատ հեռու է այսպիսի ավտոմեքենա արտադրելու մտահղացումից: Սակայն արի ու տես, որ ցուցանմուշն արդեն պատրաստ է: Ներկայացնում ենք Lamborghini Urus-ը կամ «LB736»-ը: Նախ և առաջ նշենք, որ արտաքին տեսքից անմիջապես կարելի է ենթադրել, որ այն VolkwagenGroup-ի կողմից 2015թ.-ի համար նախագծած առաջնակարգ ամենագնացների (SUV) ընտանիքի անդամ է:

Ընթերցել...

Land Rover-ը Նյու-Յորքում

Էլ.փոստ
( 6 Votes )

Land Rover DC100Land Rover-ը վերջին մի քանի տարիներին ավտոցուցադրությունների ժամանակ ներկայացրել է մի շարք մոդելներ, որոնք երկմտանքով են ընդունվել հասարակության կողմից: Սա դրանցից մեկն է: Հնդկական Tata Motors ընկերությանը պատկանող Land Rover անգլիական ավտոարտադրող ընկերությունը 2012թ. ապրիլի 4-5-ին Նյու-Յորքի ավտոցուցադրության ժամանակ ներկայացրեց մի ցուցանմուշ, որն իր հայտարարմամբ լինելու է նոր սերնդի ավտոմոբիլների առաջատար ներկայացուցիչներից: Խոսքը Land Rover DC100 -ի մասին է:

Ընթերցել...

Էջ 9-ը 21-ից

Joomlart