АвтоМир

You are here

Ավտոլուրեր

Infiniti Le-ն` իրական

Էլ.փոստ
( 4 Votes )

Infiniti LeԱյո, ճապոնական Nissan ընկերության ապրանքանիշ Inifniti-ն սովորություն ունի մարդկանց զմայլելու նորանոր ու հեքիաթային ավտոմեքենաների ցուցանմուշներով: Սակայն այս անգամ ընկերությունը կարծես լուրջ է տրամադրված: 2012թ. ապրիլի 4-ից 5-ին Նյու-Յորքում կայացած ավտոցուցադրության ժամանակ այցելուների դատին հանձնվեց Infiniti LE էլեկտրամոբիլի ցուցանմուշը, որը նախատեսվում է կյանքի կոչել եկող երկու տարիների ընթացքում: Infiniti LE-ի էլեկտրական մարտկոցը տեղակայված է ուղևորների նստատեղերի և հատակի տակ:

Ընթերցել...

Mercedes կահույք

Էլ.փոստ
( 2 Votes )

Mercedes կահույքԱվտոմեքենան ճոխ համարվում է ինչպես արտաքին տեսքի, այնպես էլ սրահի գեղեցկության շնորհիվ: Mercedes-Benz-ը հրաշալիորեն գիտի դա: Եվ ունենալով դիզայներների մի ողջ բանակ, գերմանացի ավտոարտադրողը որոշեց պատվիրել նրանց այս տարի կահույքի հավաքածու նախագծել, որով ընկերությունը կներկայանա 2012թ. կայանալիք Միլանի կահույքի ցուցադրության ժամանակ:

Ընթերցել...

10 լավագույնները 2012-ին

Էլ.փոստ
( 2 Votes )

altԱվելի քան 80 տարի առաջ հիմնադրված Ward's կազմակերպության ուշադրության կենտրոնում է ողջ ավտոարդյունաբերությունը: Վերջինիս կողմից 1924թ. հիմնադրված Ward's AutoWorld-ը ավտոմոբիլային աշխարհին վերաբերող ամենահեղինակավոր պարբերականներից է: Այն ամեն տարի հրապարակում է իր գնահատմամբ լավագույն ավտոմեքենաների տասնյակի ցանկը՝ «Ward's 10 Best Engines» անվանմամբ: Եվ արդեն երկու տարի է, ինչ պարբերականը հրապարակում է նաև լավագույն սրահն ունեցող ավտոմեքենաների մոդելների 10-նյակը՝ «Interior of the Year»-ը: Այս տարի՝ մի քանի օր առաջ, պարբերականի կողմից հրապարակվեց 2012թ. «Interior of the Year»-ի ցանկը: Ահա այն (փակագծերում նշված են ավտոմեքենաների գործարանային գները)`

Ընթերցել...

RENAULT-ն հայտարարում է DUSTER-ի մուտքը և գինը Հայաստանում

Էլ.փոստ
( 2 Votes )

Renault Duster2012 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Renault-ն Հայաստանի շուկայում կներկայացնի ամենասպասված մեքենաներից մեկը` նոր լուծումներով և հնարավորություններով Renault Duster ամենագնացը: Duster-ն արտադրվում է ընկերության՝ Ռումինիայում գտվող գործարանում: Ամենագնացների շարքում Renault Duster-ը հայտնի ֆրանսիական արտադրողի կողմից ներկայացվող մեքենաների առաջատար է, որն առանձնանում է վստահելիությամբ, բազմաֆունկցիոնալությամբ և մատչելիությամբ:

Պիտակներ`
Ընթերցել...

3-րդ սերիայի BMW-ն. վառ և հարմարավետ

Էլ.փոստ
( 3 Votes )

long wheelbase bmw 3 series«Top Gear» հեղինակավոր ավտոհաղորդման հաղորդավար և փորձագետ Ռիչարդ Հեմմոնդը, վարելով այս ավտոմեքենան, հարցազրույցում նշեց, որ հնարավոր է` սա երբևէ ստեղծված լավագույն ավտոմեքենան է: Խոսքը 2013 թվականի արտադրության BMW 320d մոդելի մասին է: Այն BMW 3-րդ սերիայի մոդելաշարի վառ ներկայացուցիչն է, սակայն, նրա խոսքով, ամենահաջողվածն է: Հատկապես հատկանշական են հրաշալիորեն ճշգրիտ ղեկանվային համակարգը և հեշտ կիրառելի տեղեկատվական-տեսաձայնայի համակարգը: Շարժիչի հզորությունը 163 ձիաուժ է:

Պիտակներ`
Ընթերցել...

Ինչ են նշանակում BMW-ների տառերն ու թվերը

Էլ.փոստ
( 6 Votes )

Շատերիս աչքին են զարնել BMW մակնիշի ավտոմեքենաների վրա նշված տառերն ու թվերը, օրինակ` 745Li, և, բնականաբար, ակամայից հարց է ծագել, թե ինչ են դրանք նշանակում: Այս նյութին ծանոթանալուց հետո բոլորը կկարողանան ուղղակի «ընթերցել» BMW ավտոմեքենաների ակնառու տեխնիկական հնարավորությունները:

Պիտակներ`
Ընթերցել...

Էջ 10-ը 21-ից

Joomlart