АвтоМир

You are here

Ավտոլուրեր

G-Class Mercedes-ը` 2025թ.-ին

Էլ.փոստ
( 14 Votes )

Mercedes-Benz Ener-G-ForceԳերմանացի ավտոարտադրող Mercedes-Benz ընկերությունը, ինչպես ցույց են տալիս շուրջ մեկդարյա զարգացումները, մշտապես հարմարվել է ժամանակի միտումներին և անգամ առաջ է անցել մեկ քայլով: Սակայն վերջին տասնամյակներում G-Class Mercedes-ի անփոփոխ խստության և հզորության նկատմամբ հետաքրքրությունը անմար է մնում: Բոլորովին սահուն կլորություններ չունեցող այս ավտոմեքենան հակասական զգացումներ է առաջացնում. ոմանք այն անփոխարինելի են համարում, մյուսները՝ անշնորհք: Սակայն մեկ բան անհերքելի է. այն երբեք անտարբեր չի թողնում: Իսկ հետաքրքի՞ր է, արդյոք, թե ինչպիսի տեսք կունենա G-Class Mercedes-ը 2025թ.-ին: Արտադրողն արդեն իր պատկերացումներն ունի այս հարցի շուրջ:

Ընթերցել...

Renault-ն հայտարարում է Եվրասիայի տարածաշրջանում նոր նշանակումների մասին

Էլ.փոստ
( 3 Votes )

 

2013 թվականի հունվարի 1-ից Ֆլորիան Հյուտելը կնշանակվի Ռուսաստանում և Եվրասիայի տարածաշրջանում Renault ընկերության մարքեթինգի տնօրեն՝ փոխարինելով ներկայումս այդ պաշտոնը զբաղեցնող Յան Պտաչեկին: Յան Պտաչեկը կստանձնի Ուկրաինայում Renault-ի գլխավոր տնօրենի պաշտոնը, իսկ ներկային նույն պաշտոնը գրավող Մարկ Լե Գրաթիեն կշարունակի իր աշխատանքը Renault-ում:

Պիտակներ`
Ընթերցել...

Peugeot հիբրիդ սքութեր-մոտոցիկլետը

Էլ.փոստ
( 7 Votes )

2012թ. սեպտեմբերի 27-ից 28-ին Փարիզում անցկացված ավտոցուցադրության ժամանակ Peugeot ավտոարտադրող ընկերությունը ցուցադրեց մի զարմանահրաշ ցուցանմուշ (կոնցեպտ)՝ Onyx Concept Scooter, որն իրենից ներկայացնում էր մոտոցիկլետի և սքութերի խառնուրդ: Սա նորարարական մոտեցմամբ եռանիվ հիբրիդ է, որը զարգացնում է 150կմ/ժ առավելագույն արագություն, իսկ շարժիչի հզորությունը 60 ձիաուժ է (45 կՎ)՝ 56Նմ (Նյուտոն-մետր) ուժի մոմենտով:

Ընթերցել...

Ferrari FF-ը՝ հրաշալի թափանցիկ տանիքով

Էլ.փոստ
( 4 Votes )

Ferrari FF2012թ. սեպտեմբերի 27-28-ին Փարիզում կայացած ավտոցուցադրության ժամանակ  իտալական ավտոարտադրող Ferrari-ն ներկայացրեց իր նոր ձեռքբերումը՝ ածխածնային մանրաթելային կառուցվածքով Ferrari FF-ը նոր՝ համայնապատկերային տանիքով: Մինչ այժմ Ferrari ընկերությունը երբևէ չէր ներկայացել հանրությանը այսպիսի ընդարձակ, թափանցիկ, մեկ կտոր ապակուց պատրաստված տանիքով ավտոմեքենայով:

Պիտակներ`
Ընթերցել...

Renault-ն 2012-ի Մոսկվայի միջազգային ավտոսրահում

Էլ.փոստ
( 1 Vote )

2012թ-ի Մոսկվայի միջազգային ավտոսրահում Renault-ի տաղավարը համախմբեցին ռուսական ավտոշուկայի համար նախատեսված անցյալ, ներկա և ապագա մոդելները՝ արքայական Tsarine (XB մոդե­­լը), Alpine A-110, Duster-ն իր արդի մուլտիմեդիա կառավարման համակարգով, էլեկտրամոբիլ Zoe-ին և Twizy-ն, Captur կոնցեպտ ավտոմեքենան: Ավտոսրահի շրջանակում նշվեց նաև ռուսաստանյան գործարանի հզորության ավելացման մասին` այստեղ արտադրության ծավալը կհասնի տարեկան 188 000 ավտոմեքենայի:

Պիտակներ`
Ընթերցել...

Renault-ն բացառիկ էլեկտրամոբիլ է նվիրել Բենեդիկտոս XVI Պապին

Էլ.փոստ
( 3 Votes )

altRenault ընկերությունը Հռոմի Պապի տրանսպորտային պահանջներին և ստանդարտներին համապատասխանող երկու էլեկտրամոբիլ նվիրաբերեց Վենետիկին: Renault-ի գլխավոր տնօրեն Կառլոս Գոնը սեպտեմբերի 5-ին Գանդոլֆո Ամրոցի ամառային նստավայր այցելության ժամանակ ավտոմեքենաները փոխանցեց Վեհափառ Բենեդիկտոս XVI Պապին:

Պիտակներ`
Ընթերցել...

Էջ 2-ը 21-ից

Joomlart